Գևորգ Դանագուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Դանագուլյան
Ծնվել էմարտի 10, 1951(1951-03-10)[1] (73 տարեկան)
Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Հայ-Ռուսական համալսարան և Հայաստանի քիմիական հանդես
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1973)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր

Գևորգ Հրաչի Դանագուլյան (մարտի 10, 1951(1951-03-10)[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (2000), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Դանագուլյանը ծնվել է 1951 թվականին Գավառ քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1977-1982 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1982-2000 թվականներին՝ ԵՊՏԻ բնական գիտությունների ամբիոնում, 2001 թվականից եղել է ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի ազոտային հետերոցիկլերի լաբորատորիայի վարիչ, 2005 թվականից՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր։ «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրի պատասխանատու խմբագիր[3], «Գիտության աշխարհում» հանդեսի խմբագիր[4]։

Աշխատանքները վերաբերում են պիրիմիդինային միացությունների նոր նուկլեոֆիլ վերախմբավորումներին, կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզին։ Մշակել է պիրիդինի սինթեզի նոր եղանակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հետերոցիկլիկ միացությունների քիմիայի բնագավառում նվաճումների և ներդրման համար ՌԴ Մենդելեևյան ընկերության «Գիտական համագործակցություն» միջազգային գիտական հիմնադրամի և Մոսկվայի պետական համալսարանի կողմից արժանացել է դիպլոմի և «Ոսկե նշանի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=951
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. ««Գիտության աշխարհում» հանդես - ISEC». www.isec.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.