Գևորգ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գևորգ Միքայելի Աղաջանյան (1931, օգոստոսի 25 - ), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967-ից։

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի (հետո` Սակերանի) շրջանի Դաշուշեն գյուղում։ 1956-ին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինը։ Ապա աշխատել է Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնում որպես տեսուչ 1958-62-ին եղել ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1962-67-ին` մարզային ռադիոհաղորդումների խմբագիր և ավագ խմբագիր, 1967-74-ին` Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1974-76-ին` «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի սեփական թղթակից, 1976-79-ին` Ադրբեջանի հեռուստատեսության հայերեն հաղորդումների խմբագրությունում կրտսեև խմբագիր։ 1979-ից «Գրական Ադրբեջան» հանդեսի տեխնիկական խմբագիրն էր։

Ադրբեջաներեն լույս է տեսել նրա «Անհանգիստ է սիրտս» (Բաքու, 1972) գիրքը։ Գ. Աղաջանյանը կազմել ու խմբագրել է Հայրենական մեծ պատերազմում զոհված ղարաբաղցի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն, որ «Երդում» վերնագրով լույս է տեսել Բաքվում, 1973-ին։[1]

Գ. Աղաջանյանի երկերի մատենագրություն [խմբագրել]

  • Շավիղներ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1960, 48 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Գ. Աղաջանյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Խոսիր, առվակ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1966, 64 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Գ. Աղաջանյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Հոպոպներ (երգիծական բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 56 էջ։
  • Անհանգիստ է սիրտս (չափածո գործեր), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1972, 144 էջ։
  • Պարծենկոտ ճպուռը, Երևան, «Հայաստան», 1972, 8 էջ։
  • Օջախ և ծուխ (բանաստեղծություններ, առակներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1977, 120 էջ։
  • Ծառերը նայում են երկնքին (չափածո գործեր), Բաքու, «Յազըչը», 1979, 112 էջ։
  • Եզերք (բանաստեղծություններ, առակներ, թարգմանություններ), Բաքու, «Յազըչը», 1981, 176 էջ։

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 35։