Գրիգոր Պետիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Պետիկյան
Krikor Bedikian
Ծնվել էմոտ հուլիս 1908[1]
ԾննդավայրԱնկարա, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1981(1981-11-24)[2] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Գրիգոր Պետիկյան (մոտ հուլիս 1908[1], Անկարա, Օսմանյան կայսրություն[2] - նոյեմբերի 24, 1981(1981-11-24)[2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում և Ժյուլիանի ակադեմիայում։ Պետիկյանի ուշագրավ գործերից են՝ «Մառանում», «Վելիզյանցի աղջիկը», «Կապրիի ձկնորսները», «Երիտասարդ նեապոլցին», «Գնչուներ», «Ֆրանսուազ», «Ռոզարիա», «Նավահանգիստ Մալագայում»։ Նկարիչը բանաստեղծորեն ու վավերականորեն վերապատկերում է կյանքի փոքրիկ կտորներ։ Նրա դիմանկարները աչքի են ընկնում ճշմարտացիությամբ և հոգեբանական խորությամբ։ Պետիկյանը նկարազարդել է «Սուրբ Ֆրանցիսկո Ասիզացու կյանքը» գիրքը։ Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Լոզանում (1945), Կահիրեում (1949), Փարիզում (1950, 1952, 1958), Նյու Յորքում (1955, 19561956 թվականին Նյու Յորքում, Ազատ արվեստների ազգային սալոնում բացված ցուցահանդեսի (1400 մասնակից) երեք հավասարազոր մրցանակներից մեկը շնորհվել է Պետիկյանին[4]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AvedissianO․, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/5567
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archives de Paris
  3. 3,0 3,1 3,2 Fichier des personnes décédées
  4. «AV Production - Գրիգոր Պետիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  5. Գրիգոր Պետիկյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]