Գրիգոր Գալֆայան (խմբագիր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գալֆայան (այլ կիրառումներ)
Գրիգոր Գալֆայան | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
Գրիգոր Գալֆայան (1868, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ խմբագիր-հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ 1895-1896 թվականների դեպքերից հետո մեկնել է Աթենք, որտեղ մնացել է մի քանի տարի, ապա անցել է Եգիպտոս։ Այնտեղ Տիրան Քելեկյանի հետ հրատարակել է «Էժիպշըն գրաֆիկ» և «Կաիրո Ուիքլի» անգլերեն պարբերականները 1902-1907 թվականներին։ 1909 թվականին վերադարձել է Պոլիս, հրատարակել «Գազեթ Ֆինանսիե» ֆրանսերեն պարբերականները, իսկ 1912 թվականին՝ «Սև կատու» երգիծաթերթը Երվանդ Օտյանի խմբագրությամբ։ Աշխատակցել է հայ մամուլին ու գրքերին[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 221.