Գրիգոր Այգունի Հաճնլյան
Գրիգոր Այգունի Հաճնլյան | |
---|---|
Ծնվել է | 1886 Օսմանյան կայսրություն |
Երկիր | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Մահացել է | 1928 ԱՄՆ |
Մասնագիտություն | ջութակահար և երաժշտության դասախոս |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Սեթլմենթ Մյուզիկ դպրոց |
Կրթություն | Օրբերլինի կոնսերվատորիա (1912) |
Գրիգոր Այգունի Հաճնլյան (1886, Օսմանյան կայսրություն - 1928, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ, ջութակահար։
1909 թվականի Կիլիկիայի աղետի օրերին մեկնել է Ամերիկա։ 1912 թվականին ավարտել է Օրբերլինի կոնսերվատորիան։ 1914 թվականից իբրև ջութակի դասատու և աշակերտական նվագախմբի ղեկավար աշխատել է Նյու Յորքի Մյուզիկ Սեթլմենթս դպրոցում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ցիցիլիա Բրուտյան, «Հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները», Երևան, 1996