Գրիգորի Անտիպենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Անտիպենկո
Ծնվել էհոկտեմբերի 10, 1974(1974-10-10)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Յուլյա Տակշինա
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան
antipenko.com

Գրիգորի Ալեքսանդրովիչ Անտիպենկո (ռուս.՝ Григо́рий Алекса́ндрович Анти́пенко, հոկտեմբերի 10, 1974(1974-10-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Անտիպենկոն ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Երիտասարդ տարիքում սովորել է թատերական ստուդիայում, սակայն Շչուկինի անվան ուսումնարան ընդունվել է միայն 22 տարեկանում։ Մինչ այդ ավարտել է դեղագործական ուսումնարան և աշխատել որպես բեմի մոնտաժորդ[2]։

2003 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ Ռոդիոն Օվչիննիկովի դասարանը[2]։

2003-2004 թվականներին աշխատել է «Et cetera» թատրոնում[2]։

2011 թվականին հրավիրվել է Ե․ Վախթանգովի անվան թատրոն՝ խաղալու Միխայիլ Ցիտրինյակի «Մեդեա» ներկայացման մեջ[2]։

2013 թվականի սեպտեմբերին ներառվել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբի մեջ[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Ելենա Անտիպենկո
    • Որդին՝ Ալեքսանդր
  • Քաղաքացիական ամուսնություն դերասանուհի Յուլյա Տակշինայի հետ, ում հետ ծանոթացել է «Մի՛ ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։ 6 տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է[3][4]։
    • Որդիները՝ Իվան (հունիսի 27, 2007) և Ֆեոդոր (հուլիսի 3, 2009)[4]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2017 Տորգսին Վիկտոր Սերեբրով
2016 Она сбила лётчика Վալերի Պավլով
2013 Բալզակովյան տարիք կամ բոլոր տղամարդիկ ստո․․․ 5 տարի անց Դենիս Զայցև
2012 Փոխտեղակալ Ռոմաշովը Բեկ Աղամալով
2012 Կոնջս լավ ձեռքեր կհանձնեմ Եվգենի Նիկիտին
2012 Հավատում եմ Իվան Գուրև
2012 Նաշտեր Վասիլիսայի համար Վասիլի Կրիվորուչկո
2012 45 վայրկյան Անդրեյ Մատոնին
2011 Սև նշան Մաքսիմ Երոշին
2011 Փրկել ամուսնուն Սերգեյ Կնյազև
2011 Փամփուշտ-հիմարը-5 Սերգեյ Վոլկով
2011 Փամփուշտ-հիմարը-4 Սերգեյ Վոլկով
2011 Հատուցում Մաքսիմ Տրետյակով
2011 Գարունը դեկտեմբերում Վադիմ Վոլկով
2010 Մոր սիրտը Ալեքսեյ Պոլյակով
2010 Վերջին րոպեն
  • Ճգնաժամ
Ֆեոդոր
2010 Հետադարձ ճանապարհ Պյոտր Ֆրոլով
2010 Մոսկվա, ես սիրում եմ քեզ Սերգեյ Ալեքսանդրովիչ
2010 Թույլատրելի զոհեր Մաքսիմ Սլուցկի
2010 Վերադարձ դեպի «Ա» բժշկական ծառայության գնդապետ
2009 Բաժանողը Վիկտոր Անտոնով
2009 Մ+Ժ Ռոման Եմելյանով
2008 Գավառացի կինը Կոնստանտին Գրադսկի
2008 Այս երեկո հրեշտակներն էին լացում Իվան Նիկիտին
2008 Լեռնագնացը Վիտալի Դոլինցև
2007 Յունկերները պորուչիկ բեկ-Աղամալովը
2007 Առանց ատրճանակ մարդը Միխայիլ Սաբլին
2007 Լունա-Օդեսսա Բորիս
2007 Դավադրություն Կոմիսարով
2007 Համար առաջին թշնամին Գենադի
2007 Հրաշքի սպասելիս ուղևոր օդանավում
2005-2006 Մի՛ ծնվիր գեղեցիկ Անդրեյ Ժդանով
2005 Շեքսպիրը չէր էլ տեսել․․․ Ստեպանով/ավազակ/Բելլ
2005 Սիրո թալիսմանը Պլատոն Ամելին
2005 Դասականի գլուխը Գրիգորի
2004 Հոսանքին հակառակ դրվագ
2004 Պատվո կոդեքս-2 հրահանգիչ
2003 Գործողություն «Ազգի գույնը»
2002 Պատվո կոդեքս-1

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Et cetera[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարիզյան սիրերգ
  • Մորաքույր Մելկինի գաղտնիքը
  • Քմահաճ ձիերը
  • Ծեր-ծեր սենյորը՝ վիթխարի թևերով
  • Հրաշալի մարդիկ
  • Դոն Կիխոտը Լամանչից

Թատերական մարաթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիգմալիոն - պրոֆեսոր Հիգինս

Գագարին Փրոդաքշն թատերական գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուճապ․ նյարդային ցնցումի սահմանին գտնվող տղամարդիկ - Ջոննի, հեռուստահաղորդավար

«Տեատր» պրոդյուսերական խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդյունքն առերես է - Ալֆրեդ

Դրուգոյ տեատր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Орфей и Эвридика» - Օրփեոս

Ե․ Վախթանգովի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդեա - Յազոն
  • Օթելլո - Օթելլո
  • Ժպտա՛ մեզ, Աստվա՛ծ - պաղեստինցի

Երմոլովայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդեսսա 913 - Բենյա Կրիկ

Անտեպրիզի ժամանակակից թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկուսը ճոճանակներին - Ջերրի

Թատրոն Մալայա Բրոննայայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրանո դե Բերժերակ - Սիրանո դե Բերժերակ

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ձայն
2012 Թեդ Ջոնսը և կորուսյալ քաղաքը Մաքս Գորդոն
2010 Ռապունցել։ Խճճված պատմություն Ֆլին Ռայդեր

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - «Հեռուստաաստղ» ժողովրդական մրցանակ (Ուկրաինա)՝ «Տարվա լավագույն հեռուստադերասան» անվանակարգում
  • 2008 - լավագույն դերասան Սերգեյ Գերասիմովի անվան «Սիրել մարդուն» փառատոնին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Григорий Антипенко». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  3. «Антипенко "надоело" жить с Такшиной» (ռուսերեն). NewsMe. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  4. 4,0 4,1 «Григорий Антипенко и Юлия Такшина расстались» (ռուսերեն). Вокруг ТВ. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]