Գրիգոլ Չիքովանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոլ Չիքովանի
վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი
Ծնվել էմարտի 2 (15), 1910
ԾննդավայրԽոբի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 26, 1981(1981-11-26) (71 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող, սցենարիստ և դրամատուրգ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Գրիգոլ (Գրիգորի) Սամսոնի Չիքովանի (վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი, 2 (15) մարտի, 1910, Խոբի (ներկայում՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի Խոբիի շրջանի վարչական կենտրոնը) — 26 նոյեմբերի, 1981, Թիֆլիս), վրացի խորհրդային գրող, սցենարիստ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1936 թվականին ավարտել է Թիֆլիսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1939 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական համալսարան) սցենարիայի ֆակուլտետը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոլ Չիքովանիի ստեղծագործությունները տպագրվել են 1932 թվականից։ Նրա առաջին գիրքը՝ «Պատմվածքներ և նովելներ», լույս է տեսել 1940 թվականին։

Չիքովանին հեղինակել է պատմվածքներ խորհրդային քաղաքացիների աշխատանքային սխրանքների մասին։

«Կյանքի սահմանը» (1952), «Մայա» (1958) պատմվածքների ժողովածուներում, «Սեր» (1958), «Երկրորդ ընտանիք» (1960) վիպակներում, «Մայր բոլորի համար» (1956), «Կանաչ սարերի տիրուհին» (1962) ակնարկներում պատկերել է կոլխոզային գյուղերի աշխատողների կյանքն ու աշխատանքը։

Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոլխոզի նախագահ Մ. Օրագվելիձեի հետ համատեղ գրել է «Շրոմա» (1963) գիրքը՝ նվիրված վրացի ու ուկրաինացի գյուղացիների բարելամությանը։

Հետպատերազմյան տարիների առավել նշանակալի ստեղծագործությունները հրատարակվել են «Օդիշյան պատմվածքներ» շարքում։

Հեղինակել է «Եկավ փետրվարը» (1971), «Հող» (1977), «Հավատ» (1980) պատմահեղափոխական եռագրությունը, պիեսներ, կինոսցենարներ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 — Կոլխիդայի կրակները
  • 1960 — Գիգիա պապիկը

Պետկինոարդ ստուդիայում նկարահանվել է «Հասան» (1932) ֆիլմում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան,
  • ԽՍՀՄ մեդալներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Теракопян А., Выбор пути — обретение Родины, «Литературное обозрение», 1973, № 1;
  • Муравник М., Новое солнце Одиши, «Смена», 1973, № 6.
  • Кузнецов Ф., «Ум, честь и совесть нашей эпохи», «Литературная газета», 1974, 15 мая.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чиковани Григол Самсонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.