Գրետա Հոֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Հոֆեր
Ծնվել էհունվարի 8, 2001(2001-01-08) (23 տարեկան)
Մասնագիտությունմոդել

Գրետա Էլիզա Հոֆեր[1][2] (գերմաներեն` Greta Elisa Hofer.[3]. հունվարի 8, 2001(2001-01-08)), նորաձևության ավստրիացի մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆերին սկաուտը նկատել է Instagram-ի միջոցով, այնուհետև ծանոթացել ու գործնական հարաբերություններ հաստատել Ինսբրուկում գտնվելու ժամանակ[4]։ Գործակալ ապահովելուց հետո աղջիկն իր նորամուտը նորաձևության աշխարհում կատարել է 2020 թվականին՝ որպես Prada-ի բացառիկ մոդել և նկարահանվել է նորաձևության այդ տան S/S 2021 արշավում։ Չնայած COVID-19-ի համաճարակին, որն այդ ժամանակ գրեթե սառեցրել էր նորաձևության արդյունաբերությունը, նրա կարիերան այդ տարի վերելք է ապրել[5]։ Նա ճանաչված է իր կարճ սանրվածքով, որը պահպանել է 17 տարեկանից[6]։ 2021 թվականի մայիսին նա հայտնի մոդելներ Աննա Էվերսի, Ջիլ Կորտլևի և Ռեբեկա Լի Լոնգենդայքի պես հայտնվեց Vogue Italia- ի շապիկին՝ աստղագուշակության թեմաներով հրատարակված համարներից մեկում, մյուս մոդելների պես՝ Chanel-ի նույն հանդերձանքով[7]։ 2022 թվականի սեպտեմբերին շատ այլ թոփ մոդելների և ազդեցիկ մարդկանց, ինչպես նաև հայտնի մարդկանց, այդ թվում՝ Սերենա Ուիլյամսի հետ մասնակցեց Vogue World միջոցառմանը՝ քայլելով պոդիումով Cruella de Vil- ի հագուստով[8] ։ Նա հայտնվել է W[9], The Wall Street Journal[10], Vogue France[11], և Vogue Japan ամսագրերում[12]։

Vogue-ը նրան ընտրել է որպես 2022 թվականի գարնանային շրջանի «10 Breakout մոդելներից մեկը»[13]։ Հոֆերը մասնակցել է դիզայներներ Իզաբել Մարանտի, Valentino-ի, Dior-ի, Alberta Ferretti-ի, Jil Sander-ի և Chloé-ի աշխատանքների ցուցադրություններին[6]։ Պրադայից զատ՝ նա հանդես է եկել Dior-ի (նախաաշնանային)[14], և Սալվատորե Ֆերրագամոյի անսամբլային արշավներում՝ դերասան Ջարել Ժերոմի և այլ մոդելների կողքին[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆերն իրենց ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի երկու քույր։ Նրանք մեծացել են ավստրիական Ալպերում գտնվող Շտայնախ ամ Բրեններ քաղաքում[6]։ Երբ 17 տարեկան էր, մի գիշեր կտրեց իր նախկինում երկար մազերը[16][6]։ Ազատ ժամանակ լեզուներ է սովորում, այդ թվում՝ ռուսերեն և ֆրանսերեն[4]։ Նա ապրում է Վիեննայում[6] և ասում է, որ ցանկանում է օգնել «նորմալացնել միասեռական հարաբերությունները»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feldkamp, Anne (2021 թ․ նոյեմբերի 6). «Wie die Tirolerin Greta Elisa Hofer als Model durchstartet». Der Standard (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Maiwald, Carmen (2021 թ․ դեկտեմբերի 22). «Greta Elisa Hofers Leben». Achtung (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Daily Duo: These New Faces Are Getting Creative with Their At-Home Digitals». models.com. 2020 թ․ օգոստոսի 18.
  4. 4,0 4,1 «Daily Duo: These New Faces Are Getting Creative with Their At-Home Digitals». models.com. 2020 թ․ օգոստոսի 18."Daily Duo: These New Faces Are Getting Creative with Their At-Home Digitals".
  5. Weng, Kerstin (2022 թ․ սեպտեմբերի 14). «Greta Hofer ist das deutschsprachige Model, dessen Name Sie kennen sollten». Vogue Deutschland (German). Condé Nast Germany.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Weng, Kerstin (2022 թ․ սեպտեմբերի 14). «Greta Hofer ist das deutschsprachige Model, dessen Name Sie kennen sollten». Vogue Deutschland (German). Condé Nast Germany.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Weng, Kerstin (14 September 2022).
  7. «Vogue Italia, The Astrology Issue: tutte le cover». Vogue Italia. 2021 թ․ մայիսի 3.
  8. Garcia-Furtado, Laia (2022 թ․ սեպտեմբերի 12). «Vogue World Fall 2022 Ready-to-Wear». Vogue. Condé Nast.
  9. «High-Performance Fashion Heats Up». W. 2021 թ․ դեկտեմբերի 9.
  10. Olins, Josh (2022 թ․ փետրվարի 2). «The Best Black Wardrobe Staples That Go Way Beyond Basic». WSJ. Wall Street Journal.
  11. «Greta Elisa Hofer featured in Best of ..., March 2021». Fashion Model Directory. 2021 թ․ մարտ.
  12. «Greta Elisa Hofer featured in Sexuality Decode, May 2022». Fashion Model Directory.
  13. Okwodu, Janelle (2021 թ․ հոկտեմբերի 20). «Meet the 10 Breakout Models of Spring 2022». Vogue.
  14. Diderich, Joelle (2022 թ․ ապրիլի 8). «Dior's Pre-fall Campaign Is All About the Sisterhood». WWD.
  15. Ljung, Anika (2022 թ․ հունվարի 12). «Sophistication is the Theme of Spring-Summer 2022 Ferragamo Campaign». V.
  16. 16,0 16,1 Feldkamp, Anne (2021 թ․ նոյեմբերի 6). «Wie die Tirolerin Greta Elisa Hofer als Model durchstartet». Der Standard (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.Feldkamp, Anne (6 November 2021).