Գուրեա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրեա
արաբ․՝ الحديقة الوطنية قورايا‎‎
Տեսակազգային պարկ
Երկիր Ալժիր[1]
ՎարչատարածքԲեջայա
Հիմնվել է1984
Մակերես20.8
Այցելուներ60,000 (2005)
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Գուրեա (ազգային պարկ)ը գտնվում է Ալժիրում
Գուրեա (ազգային պարկ)

Գուրեա[2] (արաբ․՝ الحديقة الوطنية قورايا‎‎, ֆր.՝ Parc national de Gouraya), Ալժիրի ափամերձ ազգային պարկերից մեկը։ Տեղակայված է Բեջայա պրովինցայիում՝ Սիդի-Տուատի սրբավայրի մոտ։

Պարկը գտնվում է Բեջայա քաղաքի հյուսիս արևելյան մասում՝ անմիջական հարևանությամբ։ Այգում է գտնվում Գուրեա 600 մետր բարձրություն ունեցող լեռը, որի պատվին էլ անվանվել է պարկը։ Այստեղ կան բազմաթիվ լողափեր և ժայռեր, որոնք գրավում են բազմաթիվ ալժիրցի հանգստացողների։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Ունի 20.8 կմ² տարածք։

Պարկը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային օբյեկտների ցանկում, քանի որ այնտեղ առկա են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ, ներառյալ մագոտների մեռնող տեսակը[3]։ Macaca sylvanus-ները պրիմատներ են, որոնք նախկինում Հյուսիսային Աֆրիկայում եղել են շատ ավելի տարածված, քան այսօր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]