Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Շահնազ (Գուրգեն Արշակի Շահնազարյան, մայիսի 25, 1914(1914-05-25), Բարս, Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա - փետրվարի 20, 1978(1978-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Ծնվել է Բարս (հետո՝ Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի շրջանում) գյուղում։ 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը։ 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետը։ 1946-1952 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Վեդու (հետո՝ Արարատի) և Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջաններում։ 1952-1954 թվականներին որպես մեթոդիստ աշխատել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1954 թվականին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության բուհերի բաժնում։ 1954-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Մահացել է Երևանում[1][2]։
- Հողը կանչում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ։
- Քեզնով հպարտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 92 էջ[3]։
- Այսպես եմ սիրում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 108 էջ։
- Հավատը մայրամուտ չունի։ Բանաստեղծություններ։ Նաիրի, 1994[4]։
- Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ։
- Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ։