Գուստավ Դանիլովսկի
Գուստավ Դանիլովսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1871 |
Ծննդավայր | Ցիվինսկ, Կազանի գուբերնիա կամ Ցիվինսկ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1927[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Գրական անուն | Władysław Orwid |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Կուսակցություն | Լեհական սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Զավակներ | Վլադիսլավ Դանիլովսկի և Վլադիսլավ Դանիլովսկիյ |
Gustaw Daniłowski Վիքիպահեստում |
Գուստավ Դանիլովսկի (լեհ.՝ Gustaw Daniłowski, ծննդյան անունը՝ Ավգուստ Դանիլովսկի, հուլիսի 14, 1871, Ցիվինսկ, Կազանի գուբերնիա և Ցիվինսկ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1927[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ Դանիլովսկին ծնվել է Ցիվինսկ քաղաքում, 1863 թվականին ապստամբությանը մասնակցած աքսորականի ընտանիքում։ Սովորել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1893 թվականին փոխել է անունը և դարձել Գուստավ։ Ուսանողական տարիներին համալրել է հեղափոխական երիտասարդության շարքերը։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Լեհաստան։ 1895 թվականին դարձել է Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամ։ Նույն թվականին Ստեֆան Ժերոմսկու հետ միասին կազմակերպել են «Światło» («Լույս») մշակութային և կրթական ընկերությունը և Ժողովրդական համալսարանը։
Մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, 1906 թվականի դեկտեմբերին հեղափոխական խմբակցության նիստի ժամանակ ձերբակալվել է և մի քանի ամիս անցկացրել բանտում։ Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Կրակով, որտեղ սկսել է ակտիվ գրական գործունեություն ծավալել։ Միաժամանակ դարձել է գաղտնի կազմակերպությունների անդամ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միացել է Յուզեֆ Պիլսուդսկու լեհական լեգիոնին։ 1916 թվականին եղել է Վարշավայի քաղաքային խորհրդի անդամ։
1918-1922 թվականներին եղել է հատուկ հանձնարարականներով պաշտոնյա Լեհաստանի ժամանակավոր ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկու օրոք։ 1927 թվականին քննադատության և վերջինիս հետ կոնֆլիկտի պատճառով դուրս է եկել Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունից։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թվականին լույս է տեսել Դանիլովսկու նովելների առաջին ժողովածուն։ Նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է գործել ռուս հեղափոխական-դեմոկրատական գրականությունը, մասնավորապես Սալտիկով-Շչեդրինը։ Բարձր գնահատականի է արժանացել Դանիլովսկու «Ծիծեռնակ» վեպը, որը նկարագրում է ռուս և լեհ երիտասարդության կապերը 1905 թվականի հեղափոխության նախօրեին։ 1915 թվականին նրա «Անդունդի եզրին» պատմվածքը թարգմանվել է հայերեն[2]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1927 թվականին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին, հետմահու, պարգևատրվել է Անկախության խաչ պետական պարգևով։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Poezje, Warszawa 1902;
- Jaskółka, Warszawa 1907; – wersja cyfrowa Polona
- Wrażenia więzienne, Lwów 1908;
- Stefan Okrzeja, Kraków-Warszawa 1910;
- Henryk Baron, Kraków-Warszawa 1910;
- Maria Magdalena, Warszawa 1912;
- Na stokach Cytadeli (Józef Mirecki), Warszawa 1916;
- Bandyci z Polskiej Partii Socjalistycznej, Lwów 1924.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Słownik Biograficzny Działaczy Polskiego Ruchu Robotniczego” Tom 1, ISBN 83-05-11327-2.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Słownik Biograficzny Działaczy Polskiego Ruchu Robotniczego "Tom 1, ISBN 83-05-11327-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Դանիլովսկի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1927 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ գրողներ
- Լեհ հրապարակախոսներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Լեհաստանի քաղաքական գործիչներ
- Լեհ թարգմանիչներ
- Լեհ հեղափոխականներ