Ծնվել է Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում։ բանվորական ընտանիքում։ 1943 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության (ՄԲԿԿ) անդամ։ Մասնակցել է երկրի երիտասարդական կոմունիստական և արհմիութենական շարժմանը։ 1949 թվականից եղել է ՄԲԿԿ Գլազգոյի կազմակերպության, 1957-1965 թվականներին՝ ՄԲԿԿ շոտլանդական մարզային կազմակերպության ղեկավարներից։ 1957 թվականից ՄԲԿԿ ԴԿ և ԴԿ քաղկոմիտեի անդամ։ 1965-1975 թվականներին՝ կուսակցության ԴԿ քարտուղար (կազմակերպչական հարցերի գծով), ԴԿ կազմբաժնի վարիչ, ԴԿ երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների ենթակոմիտեի նախագահ։ 1975 թվականից մինչև 1990ը եղել է ՄԲԿԿ գլխավոր քարտուղարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 179)։