Գոհար Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Աճեմյան
Ծնվել էապրիլի 3, 1926(1926-04-03) (98 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, արձակագիր և թարգմանչուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրՀԳՄ
Գոհար Աճեմյան Վիքիդարանում

Գոհար Աճեմյան (ապրիլի 3, 1926(1926-04-03), Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ 2004 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի ապրիլի 3-ին, Կրասնոդարի երկրամասի Դուբինկա գյուղում (այժմ` Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի տարբեր խմբագրություններում, եղել է ՀԳՄ մշակույթի բաժնի վարիչ։ Հայ և օտարազգի կինոգործիչների մասին պատրաստել է բազմաթիվ հեռուստահաղորդումներ, հեղինակել է «Ծաղկաձոր», «Ոտնաման» փաստավավերագրական ֆիլմերը։ Աճեմյանի հարցազրույցներն ու ակնարկները տպագրվել են գրական մամուլում[1]։ Հայաստանի գրողների միության կողմից գործուղվել է Մոսկվա` հարցազրույց վերցնելու Մարիետա Շահինյանից[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենք, տղաներս սփյուռքի, Երևան, 2010[3]։
  • Սևդ նուազ, ճերմակդ շատ…, Երևան, 2006։
  • Հիշատակի խարույկ, Երևան, 1999[4][5]։
  • Մարիետա Շահինյանի հետ, Երևան, 1981[5]։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիետա Շահինյան, Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին, Երևան, 1987։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրական վաստակի համար» մեդալ (ՀԳՄ), 2006
  • «Մշակույթի վաստակավոր աշխատող» (Հայաստանի գերագույն խորհրդ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ
  2. «Шагинян, ты моя Шагинян: с взрывным характером, но любовью в душе». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  3. Աճեմյան, Գոհար; Անանյան, Լևոն Զաքարի (2010). Մենք, տղաներն սփիւռքի։ Ակնարկներ, հուշեր. Երևան: Վան Արյան. ISBN 978-9939-812-87-8.
  4. Աճեմյան, Գոհար Արամի (1999). Հիշատակի խարույկ։ Ակնարկներ. Վան Արյան. ISBN 978-99930-57-14-7.
  5. 5,0 5,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Աճեմյան , Գոհար». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Աճեմյան» հոդվածին։