Գոլանի բարձունքներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գոլանի բարձրունքներ-ից)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գոլանական բարձունքներ (եբրայերեն՝ רָמַת הַגוֹלָן, արաբերեն՝ هضبة الجولان, կարդ.՝ հազբաթ-ուլջաուլան, եգիպ. արաբ. կարդ.՝ հազբաթ-ուլգաուլան) — վիճարկելի տարածք Միջին Արևելքում: Մինչև 1967 թ. սիրիական Քունեյթրա նահանգի մասնն էր, հետագայում անցել է Իսրայելին Վեցօրյան պատերազմի ժամանակ: 1981 թվականին Իսրայելը անեքսավորել է բարձունքները, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում: Ե՛վ Իսրայելը և՛ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը: