Գյուլբենկ Գյուլբենկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլբենկ Գևորգի Գյուլբենկյան
Ծնվել է1888
ԾննդավայրԱնկարայի նահանգ­, Կե­սա­րի­այ­ի գա­վա­ռ, Թա­լաս
Մահացել է1916
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԱնա­տո­լիա քո­լե­ջ
Բեյ­րու­թի ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան բա­ժի­ն
Մասնագիտությունբժիշկ

Գյուլբենկ Գևորգի Գյուլբենկյան (1888, Անկարայի նահանգ, Կե­սա­րի­այի գավառ, Թալաս - 1916), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլբենկ Գյուլբենկյանը ծնվել է 1888 թվականին, Կե­սա­րի­այի գավառի Թալաս ավանում, հայ առաքելական ընտանիքում։ 1903 թվականին «պսա­կա­վոր ար­վես­տից» վկայականով ավարտել է Անատոլիա քոլեջը։ 1907 թվականին ավարտել է Բեյ­րու­թի ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկական բաժինը։

1907-1913 թվականներին բժիշկ է աշխատել Թալաս քաղաքում։

1914 թվականին սկսված Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։

1916 թվականին Կովկասյան (ռուսական) ռազմաճակատում սպանվել է մի թուրք հազարապետի գնդակով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-112012

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։