Գիորգի Արաբուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Արաբուլի
გიორგი არაბული
Ծնվել էմարտի 7, 1991(1991-03-07) (33 տարեկան)
ԾննդավայրԲարիսախո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և ռեժիսոր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունBarisakho School Boarding School? և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ

Գիորգի Արաբուլի (վրաց.՝ გიორგი არაბული, մարտի 7, 1991(1991-03-07), Բարիսախո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, թատերական ռեժիսոր։

Ծնվել է 1991 թվականի մարտի 7-ին։ Սովորել է Խեսուրեթիում՝ Քարիսախոյի դպրոց֊պանսիոնատում։ 2008 թվականին տեղափոխվել է Շատիլի և ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական համալսարանում (2009-2013)՝ դրամայի ռեժիսոր մասնագիտությամբ։ Տպագրվել է վրացական գրական մամուլում։

Մի շարք անհատական և խմբային գրական երեկոների մասնակից է ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում։ 2012 թվականին «Ինտելեկտ» հրատարակչությունը լույս է ընծայել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Սկիզբ ճանապարհի»-ն[1]։

2013 թվականից Դաշեթիի թատրոնի գլխավոր ռեժիսորն է։

Գիորգի Արաբուլին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենք լավ ենք հիշում՝ հայրերը մեր՝ մեռելներին թաղում...»; Ալուդային; «Ես ու դու, Աստվա՛ծ, կամ ես ու դու կամ... (ինչպես որ է)...»; Պահմտոցի; «Ամեն առավոտ, երբ անկողնուց վեր ես կենում...»: 7 անուն. Արդի վրացական պոեզիա, Ե., «Անտարես», 2015, էջ 45-50։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Բոստանջյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 7 անուն. Արդի վրացական պոեզիա, Ե., «Անտարես», 2015, էջ 44։