Գետիկ, գետակ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանում, Մասրիկ գետի ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռների Փոքր Ծարասար լեռան արևմտյան լանջերից և Վերին Շորժա գյուղից հյուսիս միախառնվում մայր գետին։ Երկարությունը 9 կմ է[1]։