Գեորգի Սիդորենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սիդորենկո
Ծնվել էօգոստոսի 21, 1925(1925-08-21)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 2014(2014-09-30) (89 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Բելառուս
ԿրթությունՄինսկի պետական բժշկական համալսարան (1950)
Մասնագիտությունբժիշկ և սրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՈւսուցիչQ114785549?
ԱշխատավայրՄինսկի պետական բժշկական համալսարան և «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոն
Պարգևներ

Գեորգի Իվանովիչ Սիդորենկո (բելառուս․՝ Георгій Іванавіч Сідарэнка, օգոստոսի 21, 1925(1925-08-21), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2014(2014-09-30), Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային սրտաբան։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1974 թվականից), բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։ ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1985)։ ԲԽՍՀ վաստակավոր գյուտարար (1990)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Իվանովիչ Սիդորենկոն ավարտել է Մինսկի բժշկական ինստիտուտը (1950)։ 1960 թվականից՝ Մինսկի բժշկական ինստիտուտի դոցենտ, 1961 թվականից՝ ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ 1971-1977 թվականներին, լաբորատորիայի վարիչ։ 1977-1993 թվականներին՝ «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1993 թվականից՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոնի գլխավոր գիտաշխատող-խորհրդատու[1]։

Գիտագործնական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սիդորենկոյի հիմնական աշխատությունները վերաբերում են սրտաբանության, բժշկական կիբեռնետիկայի և գործիքաշինության խնդիրներին։ Նա մշակել է բժշկական պրոցեդուրաների անհատականացման, սրտաբանական տեղեկատվության շտապ վերլուծության ավտոմատացման, ունիվերսալ համակարգիչների միջոցով սրտանոթային տեղեկատվության վերլուծության մեթոդներ։ Ստեղծել է սրտանոթային հիվանդությունների ավտոմատացված կենսակառավարման ախտորոշման և թերապիայի սարքեր, մասնակցել է սրտանոթային գործողության նոր սերնդի դեղամիջոցների ստեղծմանը[1]։

Հեղինակ է շուրջ 850 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 10 մենագրության և 165 գյուտի։ Բելառուսի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենն է։ Պատրաստել է 17 դոկտորի և 54 գիտությունների թեկնածուի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кибернетика и терапия. М.: Наука, 1970.
  • Ранняя инструментальная диагностика гипертонической болезни и атеросклероза. Мн., 1973 (в соавт.).
  • Импедансная плетизмография. Мн., 1978 (в соавт.).
  • Психофизические аспекты кардиологических исследований. Мн., 1982 (в соавт.).
  • Инструментальные методы исследований в кардиологии. Мн., 1994 (в соавт.).
  • Ишемическая болезнь сердца. Мн., 1997 (в соавт.).
  • Руководство по кардиологии. Мн., 2003 (в соавт.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Сидоренко Георгий Иванович». www.bsmu.by. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  2. Подвиг народа

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]