Գեորգի Գոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գոլց
Ծնվել էմարտի 6 (18), 1893
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 27, 1946(1946-05-27)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՄեդվեդկովների գիմնազիա
ԱշխատավայրՅակուբ Կոլասի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն
Պարգևներ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ
 Georgy Goltz Վիքիպահեստում

Գեորգի Պավլովիչ Գոլց (ռուս.՝ Георгий Павлович Гольц, մարտի 6 (18), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 27, 1946(1946-05-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ և թատերական նկարիչ։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1941): ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ (1939):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գոլցը[3] ծնվել է 1893 թվականի փետրվարի 22-ին (մարտի 6-ին), Մոսկվայում, Բոլշևսկի մանուֆակտուրայի մեխանիկի ընտանիքում։ Ավարտել է Մեդվեդկովների անվան մոսկովյան 9-րդ գիմնազիան, գեղանկարչության դասեր է ստացել Պյոտր Կելինի մոտ։ 1913 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, բայց 1914 թվականին փոխադրվել է ճարտարապետական բաժին։ 1919-1922 թվականներին սովորել է Մոսկովյան բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցում (ընդմիջումներով, 1920-1921 թվականներին ծառայել է Կարմիր բանակում)։ Ավարտելուց հետո պաշտպանել է դիպլոմային աշխատանք «Այգի-քաղաք Օստանկինոյում» թեմայով և շուտով ուղևորվել է Իտալիա (1924): Եղել է Մոսկովյան Ճարտարապետական ընկերության (ՄՃԸ) անդամ (1926): 1934 թվականից դասավանդել է ԽՍՀՄ Ճարտարապետների ակադեմիայի նախագծային ինստիտուտի ասպիրանտուրայում և եղել է ամբիոնի վարիչ։ 1935 թվականից ղեկավարել է Մոսխորհրդի արվեստանոցը։ Որպես թատերական նկարիչ` ձևավորել է Մոսկովյան մանկական թատրոնի և Բելոռուսիայի թատրոնների ներկայացումները։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գոլցի գերեզմանաքարը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Գեորգի Պավլովիչ Գոլցը մահացել է 1946 թվականի մայիսի 27-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (տեղամաս № 2)[4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույր՝ Եկատերինա Պավլովնա Գոլց (1892-1944) բժիշկ-ֆիզիոլոգ։ 1939 թվականի ապրիլի 23-ին ձերբակալվել է «հակահեղափոխական քարոզչության և հակախորհրդային կապերի» համար` ճամբարում դատապարտվելով ութ տարվա ազատազրկման։ Մահացել է ճամբարի ճանապարհին։ Արդարացվել է 1990 թվականի փետրվարի 6-ին։
  • Կին՝ Գալինա Նիկոլաևնա Գոլց (Շչեգլովա)։ Մինչև աղջկա ծնվելը Ի. Ս. Չերնեցկու դպրոց-ստուդիայում եղել է պարուհի։
  • Աղջիկ՝ Նիկա Գեորգիևնա Գոլց (1925-2012) նկարչուհի, մանկական գրքեր ձևավորող։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան մանկական թատրոն

Եվգենի Վախթանգովի անվան թատրոն

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1941)՝ Մոսկվայի Բոլշայա Կալուժսկայա փողոցում բնակելի շենքի ճարտարապետական նախագծերի համար (1940)

Նախագծեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովնարկոմի ավտոկայանատեղի Կարետնի Ռյադում (1920-ական թվականների վերջ)
  • Իվանտեևկայի մանվածքային ֆաբրիկա (1929, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
  • Պրոլետարսկի շրջանի մշակույթի պալատ (1930, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն., մրցույթ)
  • Տրամանկար Գորկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգում (1932, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
  • Խորհուրդների պալատ (1932, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն., համամիութենական մրցույթ)
  • Նկարիչների քաղաք (1932-1937)
  • ՀամԿԽ-ի թատրոն (1933)
  • Մեյերհոլդի թատրոն (1933, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն. )
  • Մետրոպոլիտենի կայարան «Մյասնիցկյան դարպասներ» (1934; մրցույթ)
  • Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն (1934, վերակառուցում)
  • Բնակելի շենք Ռաուշյան առափնյա փողոցում (1936)
  • Մեծ Ուստինյան կամուրջ (1936-1938, ինժեներ` Վախուրկին Վ. Մ.)
  • Բնակելի շենք Մոժայսկի մայրուղում (1937)
  • Ջրարգելակ Յաուզայի վրա (1937-1939)
  • Մոսկվայի և Մոսկվայի մարզի տաղավար ԺՏՆՑ-ում (1937; մրցույթ)
  • ՍՆԿ-ի երկրորդ տունը Զարյյադյեում (1940, մրցույթ)
  • Բնակելի տուն Մեծ Կալուժյան փողոցում, տուն 22 (1939-1940)
  • Մոսկվայի պաշտպանների հուշարձան Ալեքսանդրովյան այգում 1942-1943)
  • Մետրոյի կայարան «Յալուժսկայա» 4-րդ հերթ (1945, մրցույթ)
  • Ծովակալություն, ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի նախարարություն (1945, մրցույթ)
  • Մոսխորհրդի թատրոնի և Պուշկինյան հրապարակի հատակագիծ (1945)

Այլ քաղաքներ։ Նախագծեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետբանկ Նովոսիբիրսկում (1925, համահեղինակ` Շվիդկովսկի Ա. Վ.)
  • Բելոռուսական պետական համալսարան, Մինսկում (1926, համահեղինակներ` Բուրով Ա. Կ., Պարուսնիկով Մ. Պ.)
  • Պետբանկ Իվանովում (1927, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
  • Պետբանկ Մինսկում (1927, համահեղինակ` Պարուսնիկով Մ. Պ.)
  • Թղթի ֆաբրիկա Բալախինում (1927, համահեղինակ` Շվիդկովսկի Ա. Վ.)
  • Բանկ Յարոսլավլում (1928, համահեղինակ` Կնյազև)
  • Կիև ՊՇԷԿ (1929, համահեղինակ` Պարուսնիկով Մ. Պ.)
  • Մեքենաշինական գործարան Յարոսլավլում (1929)
  • Ավտոշինի Սոցքաղաք Գորկիում (1929-1930, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
  • Հանգստյան տուն Նալչիկում (1933)
  • Հյուրանոց Յարոսլավլում (1934)
  • Ակումբ Կրոնշտադում (1934)
  • Կահույքի տեխնիկում Գորկու մարզի Սեմյոնով քաղաքում (1936, համահեղինակ` Ստեպանովա Ա. Ֆ.)
  • Կենտրոնական հյուրանոց Կիևում (1938, մրցույթ)
  • Համայնապատկեր «Պերեկոպի գրոհը» (1940)
  • Հյուսիսային Կովկասի պաշտպանների հուշարձան (1942-1943)
  • Ստալինգրադի պաշտպանների հուշարձան (1942-1943)
  • Լենինգրադի պաշտպանների հուշարձան (1942-1943)
  • Թատրոն Չիմքենդում (1943, վերակառուցում)
  • Ստալինգրադ- քաղաքի կենտրոնի նախագծում (1943, մրցույթ)
  • Կրեշչատիկը Կիևում (1944, մրցույթ)
  • Սմոլենսկ - քաղաքի կենտրոնի վերակառուցման նախագծում (1944-1946)
  • Վլադիմիրի մարզխորհրդի և քաղխորհրդի շենք (1945-1946)
  • Միությունների տուն Ստալինգրադում (1946, մրցույթ)

Գ. Գոլցի հոդվածները տպագիր մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломные работы Всероссийской академии художеств». Архитектурная газета. Приложение к № 7. 1937 г.
  • «Мосты через Яузу». Архитектура СССР. 1938 г. № 3. Стр. 49-65. Совместно с Рабиновичем И.
  • «Академия лёгкой промышленности им. Кирова». Архитектурная газета. Приложение к № 10. 17 февраля 1939 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гольц Георгий Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 StructuraeRatingen: 1998.
  3. «Фото». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Гольц Георгий Павлович. 1893-1946 Архитектор В. Репин. Гранит». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Архитектурная газета. Приложение к № 24. 28 апреля 1937 г. «Павильон Москвы и Московской области на Всесоюзной сельскохозяйственной выставке». Хигер Р. Я.
  • Архитектура СССР. 1940 г. № 11. Стр. 4-19. «Конкурс на проект второго дома СНК СССР». Изаксон А.
  • Быков В. Е. Георгий Гольц. - М., Стройиздат, 1978. 160 с. (Серия: Мастера архитектуры).
  • Архитектура советского театра. Москва: «Стройздат». 1986 г. Стр. 160-165.
  • Зодчие Москвы. XX век. Москва: «Московский рабочий». 1988 г. Стр. 223-230.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գոլց» հոդվածին։