Գեորգի Բուլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Բուլատով
Ծնվել էօգոստոսի 24, 1947(1947-08-24)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 2, 2001(2001-02-02) (53 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1973)
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունՌուս գրողների միություն

Գեորգի Յակովլևիչ Բուլատով (ռուս.՝ Георгий Яковлевич Булатов, օգոստոսի 24, 1947(1947-08-24), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 2, 2001(2001-02-02), Դոնի Ռոստով, Ռուսաստան), գրող, լրագրող։ Ռուս գրողների միության անդամ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Յակովլևիչը ծնվել է 1947 թվականին Լենինգրադում։ Մանուկ և պատանի հասակում այցելել է երկրի տարբեր մարզեր։ 1973 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է շինհրապարակում, հետազոտական արշավախմբում, զբաղվել է լրագրությամբ։ Երիտասարդ լրագրողն ու գրողը հարուստ փորձ է ձեռք բերել Ղազախստանում, Կուրսկի մարզում, Ռոստովի մարզի Զերնոգրադի, Մյասնիկովի շրջաններում։

Գեորգի Բուլատովը բանաստեղծություններ գրել է երիտասարդ տարիքից։ 1979 թվականից դարձել է «Դոն» տարածաշրջանային գրական ասոցիացիայի առաջատար բանաստեղծ, որը գլխավորում էր բանաստեղծուհի Ե. Նեստերովան։ Բանաստեղծությունների ժողովածուներ է հրատարակել նախ շրջանային թերթերում, ապա` «Դոն» ամսագրում, Ռոստիզդատի կոլեկտիվ հավաքածուներում։ Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Գլխավոր կիսակայարան», լույս է տեսել 1987 թվականին։ Այդ փոքրիկ գիրքը ներառել է 42 բանաստեղծություններ։ Երկու տարի անց նույն Ռոստիզդատում տպագրվել է նրա երկրորդ գիրքը` «Անուններ» (1989)։ Այն ծավալով ավելի մեծ էր (115 բանաստեղծություններ)։ Չորս տարի անց լույս է տեսել երրորդ գիրքը` «Շտապիր, իմ մեղավոր հիշողություն»։

1990 թվականին հաջողությամբ համադրել է բանաստեղծական և հրատարակչական գործունեությունները։ 1993 թվականին Բուլատովը Դոնի Ռոստովում ստեղծել է «Բուլատ» հրատարակչական կենտրոնը և մինչև մահը ղեկավարել է այն։

«Բուլատ» հրատարակչությունում վերջին գիրքը լույս է տեսել 1993 թվականին։ Դրան նախորդել է երկար տարիների մարզային և քաղաքային պարբերական մամուլում աշխատանքային փորձը։

Մահացել է 2001 թվականի փետրավարի 2-ին Դոնի Ռոստովում։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերազմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հրատարակություններ

  • Главный полустанок: Стихи. - Ростов-н/Д.: Кн. изд-во, 1987.
  • Имена: Книга стихотворений. - Ростов-н/Д.: Кн. изд-во, 1989.
  • Торопись, душа моя грешная: Книга стихов. - Ростов-н/Д.: Кн. изд-во, 1997.
  • …метелью тополиною в окне…:Стихи. Ростов-н/Д., изд-во ООО ИЦ «Булат», 2002.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]