Գեյլ Գոթիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյլ Գոթիե
Ծնվել է1953
Մասնագիտությունմանկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոնեկտիկուտի համալսարան

Գեյլ Գոթիե (անգլ.՝ Gail Gauthier, 1953), ամերիկացի մանկագիր։ Նրա հայրական պապը և տատը Քվեբեկից գաղթականներ էին, որոնք անգլերեն չէին խոսում։

Մեծացել է Վերմոնտում գտնվող ֆերմայում։ Ավարտել է Կոնեկտիկուտի համալսարան՝ ստանալով «ուսուցչի օգնական» մասնագիտություն, այնուհետև մի քանի տարվա ընթացքում աշխատել է որպես ուսուցիչ դպրոցում, ինչպես նաև վարել խմբակներ և սկաուտական միջոցառումներ։ Ունեցել է երկու երեխա։ 1996 թվականին հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Իմ կյանքն այլմոլորակայինների հետ», որի հերոսներն իր երեխաները էին։ Գիրքը հումորային ձևով պատմում է իր երեխաների հանդիպման մասին նրանց հետ, որոնց նրանք անվանում են «այլմոլորակայիններ», իսկ ընթերցողը կարող է իր ընտրությամբ նրանց համարել կամ անսովոր երեխաներ, կամ պատմողի երևակայության պտուղներ, կամ էլ իսկական այլմոլորակայինները, քանի որ ֆաբուլան թույլ է տալիս բոլոր հնարավոր մեկնաբանությունները, իսկ բոլոր իրադարձությունները, որոնք անցնում են իրականության սահմանը, հայտնի են միայն «այլմոլորակայինների» խոսքերից։ Գրքի հաջողությունից հետո Գոթիե Գեյլը գրել է մի շարք նոր գրքեր` միաժամանակ շարունակելով աշխատել որպես դպրոցական ուսուցչուհի և գրադարանավարուհի։

Նաև հրատարակել է կարճ պատմվածքներ և հոդվածներ մանկական ամսագրերում, մասնավորապես` Cricket և English Journal ամսագրերում։

Գոթիեի գրքերը թարգմանվել են գերմաներեն, ճապոներեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My Life among the Aliens, illustrated by Santiago Cohen, Putnam (New York, NY), 1996.
  • A Year with Butch and Spike, Putnam (New York, NY), 1998.
  • Club Earth (sequel to My Life among the Aliens), Putnam (New York, NY), 1999.
  • The Hero of Ticonderoga, Putnam (New York, NY), 2001.
  • Saving the Planet and Stuff, Putnam (New York, NY), 2003.
  • Happy Kid, 2006;
  • A Girl, a Boy, and a Monster Cat (G. P. Putnam’s Sons, 2007)
  • A Girl, a Boy, and Three Robbers (G. P. Putnam’s Sons, 2008), հայտնի է նաև The Hannah and Brandon Stories վերնագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]