Գեղարվեստի պալատ (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարվեստի պալատ
Տեսակհամերգասրահ, արվեստի կենտրոն և օպերային թատրոն
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
Հասցե06050, CDMX
Ճարտարապետական ոճար-դեկո, մոդեռն և Բոզար
Տարողություն1590[1]
ԲնակիչMuseum of the Palace of Fine Arts?
Կառուցման սկիզբ1904, հոկտեմբերի 1
Հիմնադրված էնոյեմբերի 29, 1934
ՃարտարապետAdamo Boari? և Federico Ernesto Mariscal Piña?
ՃարտարագետGonzalo Garita y Frontera?
Ժառանգության կարգավիճակArtistical monument?[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գեղարվեստի պալատ (իսպ.՝ Palacio de Bellas Artes), Մեքսիկայի և Մեխիկոյի ամենակարևոր մշակութային կենտրոնն է[3]։ Գտնվում է Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ Ալամեդա սենտրալ զբոսայգու հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի առաջին ազգային թատրոնը կառուցվել է 19-րդ դարի վերջում, սակայն որոշվեց 1910 թվականին Մեքսիկական անկախության պատերազմի 100-ամյակի պատվին կառուցել առավել շքեղ կառույց։ Շինության կառուցման առաջնային նախագիծն սկսեց իտալացի ճարտարապետ Ադամո Բոարին 1904 թվականին։ Սակայն Մեքսիկական հեղափոխության ժամանակաշրջանում շինարարությունը դադարեցվեց։ Շինարարությունը վերսկսվեց 1932 թվականին մեքսիկացի ճարտարապետ Ֆեդերիկո Մարիսկայի գլխավորությամբ և ավարտվեց 1934 թվականին։ Շենքի արտաքին տեսքը նեոդասական և մոդեռն ոճի է, ներքին տեսքը՝ արտ-դեկո։ Շինությունը հայտնի է նաև Դիեգո Ռիվերայի, Խոսե Դավիդ Սիկեյրոսի որմնանկարներով, բազմաթիվ ցուցահանդեսներով, թատերական ներկայացումներով՝ ներառյալ Մեքսիկայի ազգային բալետի ներկայացումները[4]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուֆինո Տամայոյի «Մեքսիկան այսօր» Գեղարվեստի պալատի առաջին հարկում

Գեղարվեստի պալատում տեղ են ունենում մի շարք նշանակալի իրադարձություններ՝ մեքսիկական և միջազգային երաժշտական, պարային, թատերական, օպերային, գրական միջոցառումներ, գեղանկարչական, քանդակագործության և լուսանկարչության ցուցադրություններ[5]։ Գեղարվեստի պալատը համարվում է Մեքսիկայի ամենակարևոր թատերական և մշակութային կենտրոնը։ 1987 թվականին այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մշակութային հուշարձան։ Կառավարվում է Գեղարվեստի ազգային ինստիտուտի կողմից։ Միջին այցելությունները շաբաթական կազմում են 10,000[6]։

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի ներսում, 3-րդ հարկ

Գեղարվեստի պալատի տարբեր հարկերում գերիշխում են մեքսիկացի հայտնի որմնանկարիչների աշխատանքները։ 2-րդ հարկում են գտնվում Ռուֆինո Տամայոյի վաղ 1950-ականների երկու աշխատանքներ՝ «Մեքսիկան այսօր» և «Ազգության ծնունդը»՝ մետիսի (տեղական և իսպանական արմատներով միախառնված անձ) ինքնության սիմվոլիկ պատկերում։ 3-րդ հարկի արևմտյան հատվածում է գտնվում «Մարդը խաչմերկում» ստեղծագործությունը, որի բնօրինակը 1933 թվականին գնվել է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնի համար։ Դիեգո Ռիվերան այն պատկերել է այստեղ 1934 թվականին[7]։ 3-րդ հարկի հյուսիսային հատվածում են գտնվում Դավիթ Ալվարո Սիկեիրոսի «Նոր ժողովրդավարության» երեք քառորդ մասը և Ռիվերայի «Մեքսիկական կյանքի կառնավալի» քառորդ մասը, արևելյան հատվածում է գտնվում Խոսե Կլեմենտե Օրասկոյի La Katharsis ստեղծագործությունը, որն արտացոլում է մարդկության սոցիալական և բնական հակամարտությունները[8]։

Ճարտարապետության ազգային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության ազգային թանգարանը Museo Nacional de Arquitectura զբաղեցնում է շինության վերևի հարկի ապակեպատ տանիքի հատվածը։ Այստեղ ցուցադրվում են անվանի մեքսիկացի ճարտարապետների, մոդելավորողների հիմնական աշխատանքների նախագծերը, լուսանկարները։ Թանգարանում կազմակերպվում են նաև հավաքածուների ժամանակավոր ցուցադրություններ, որոնց նպատակն է մեքսիկական հարուստ ճարտարապետական ժառանգությունը հանրությանը ներկայացնելը։ Թանգարանում ներկայացված են ճարտարապետներ Ջեյմ Օրտիս Մոնաստերիոն, Կառլոս Միջարես Բրաչոն, Ադամո Բոարին, Լուիս Բառագան[9]։ Թանգարանը բաղկացած է 4 մասերից՝

  • "Arquitectura-contrastes: Ջեյմ Օրտիս Մոնաստերիո և Կառլոս Միջարես Բրաչո"
  • "Corpus Urbanístico de la Ciudad de México"
  • "Teatro Nacional de México (օրիգինալ նախագիծ)"
  • "Teatro Nacional de México"[10]

Կազմակերպվում են նաև ժամանակակից ճարտարապետների ժամանակավոր ցուցադրություններ։

Գեղարվեստի պալատի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի պալատի թանգարանը Museo del Palacio de Bellas Artes կազմակերպում է որմնանկարների մշտական ցուցադրությունները, ինչպես նաև կանոնակարգում է ժամանակավոր ցուցադրություններ, որոնցում ներառվում են դասական, ժամանակակից արվեստագետներ մեքսիկայից և ամբողջ աշխարհից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://sic.cultura.gob.mx/ficha.php?table=teatro&table_id=396
  2. https://inba.gob.mx/multimedia/transparencia/inmuebles/4/4-ARCH-04_palacio_de_bellas_artes.pdf
  3. Fox, Vicente (2005 թ․ սեպտեմբերի 29). «El Palacio de Bellas Artes ha sido y seguirá siendo la Catedral del Arte en México» [The Palacio de Bellas Artes has been and will continue to be the Cathedral of Art in Mexico] (Spanish). Mexico City: Office of the President of Mexico. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Palacio de Bellas Artes» (Spanish). Mexico City: Secretary of Tourism of Mexico. 2005 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. El Palacio de Bellas Artes ha sido y seguirá siendo la Catedral del Arte en México, Office of the President (Mexico), 2005-09-29
  6. Trivia / Historia: El Palacio de Bellas Artes" Triva/History:The Palace of Bellas Artes. El Norte (in Spanish) (Monterrey, Mexico). 2006-09-27. p. 2.
  7. Lonely Planet Guides. Retrieved February 18, 2010
  8. Frommers Guides. Retrieved February 18, 2010
  9. «Presentación» [Presentation]. Mexico: Instituto Nacional de Bellas Artes. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
  10. «Obras representivas» [Representative Works] (Spanish). Mexico: Instituto Nacional de Bellas Artes. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Presentación» [Presentation]. Mexico: Instituto Nacional de Bellas Artes. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի պալատ (Մեխիկո)» հոդվածին։