Ալամեդա սենտրալ (զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալամեդա սենտրալ
Տեսակպուրակ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքՄեխիկո
ՏեղագրությունCuauhtémoc, Մեխիկո, Մեքսիկա
Հիմնվել է1590-1592
Բացվել է1910, սեպտեմբերի 18
Ալամեդա սենտրալ (զբոսայգի)ը գտնվում է Մեքսիկաում
Ալամեդա սենտրալ (զբոսայգի)
Ալամեդա սենտրալ (զբոսայգի)ը գտնվում է Երկիրում
Ալամեդա սենտրալ (զբոսայգի)

Ալամեդա սենտրալ (իսպ.՝ Alameda Central), հասարակական քաղաքային այգի Մեխիկոյի կենտրոնում, Գեղարվեստի պալատի մոտ՝ տեղակայված Խուրաես և Հիդալգո պողոտաների միջև։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամեդա սենտրալ կանաչ այգին ունի ասֆալտապատ ուղիներ, դեկորատիվ շատրվաններ ու արձաններ և հաճախակի դառնում է քաղաքացիական իրադարձությունների կենտրոն։ Այս վայրը եղել է ացտեկների շուկան։ Այգին ստեղծվել է 1592 թվականին, երբ փոխարքա Լու դե Վելասկոն որոշեց ստեղծել կանաչապատ հասարակական գոտի։ Անվանումը եկել է իսպաներեն álamo բառից, որը նշանակում է բարդի, այնտեղ տնկված բարդիների պատճառով[1]։ Փոխարքայի նպատակն էր զարգացնել քաղաքի արևմտյան ծայրը։ Այն դարձավ մեքսիկական ավանդական զբոսայգու նախատիպ, և երկրի այլ զբոսայգիներ նույնպես կրեցին "Alameda" անվանումը[2]։

Ալամեդա սենտրալ կարելի է հասնել մետրոյի Bellas Artes կայարանից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Noble, John (2000). Lonely Planet Mexico City. Oakland CA: Lonely Planet. ISBN 1-86450-087-5.
  2. Humphrey, Chris (2005). Moon Handbooks Mexico City. Emeryville, CA: Avalon Travel Publishing. էջեր 46–47. ISBN 1-56691-612-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]