Գդալի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գդալի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՎլադիմիր
ՎայրՎլադիմիր
ՀասցեВладимирская обл., г. Владимир, ул. Октябрьская, д 4[1]
Կայքxn----itbebidjgez3c.xn--p1ai
Քարտեզ
Քարտեզ

Գդալի թանգարան (ռուս.՝ Музей ложки), մասնավոր թանգարան Վլադիմիրում[2]։ Բացվել է 2015 թվականի հունիսի 12-ին բազմամյա փորձ ունեցող հավաքորդ Տատյանա Պիկունովայի կողմից[2]։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված է ավելի քան 17 000 արծաթե, անագե, փայտե ու այլ գդալներ աշխարհի 150 երկրներից[2], որոնցից մոտավորապես երեք հազարը ներկայացված են սրահներում դիտելու համար։ Գդալի թանգարանը ներառվել է Ռուսաստանի թանգարանների ռեեստրում[3] և տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնում՝ 1917 թվականին կառուցված շենքում[4]։

Թանգարանի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների սովորույթներն ու ավանդույթները գդալների պատրաստման ոլորտում, ինչպես նաև Վլադիմիրի մարզի դերը Ռուսաստանում գդալների պատրաստման ոլորտում[2]։ Աշխատանք է տարվում հատուկ գրքերի հրատարակման ուղղությամբ[2]։

Թեմատիկ էքսկուրսիաներ[2].

  • «Ոսկերչական արվեստի մոռացված անուններ» («Забытые имена ювелирного искусства»),
  • «Թագադրական գդալն ու Վինձորների դինաստիայի պատմությունը» («Коронационная ложка и история династии Виндзоров»),
  • «Գդալի սուրբծննդյան պատմությունը» («Рождественская история Ложки»),
  • «Ռուսական գդալի պատմությունը» («История русской ложки»),
  • «Աշխարհագրությունն ու գդալները» («География и ложки»)։

Վարպետության դասեր[2].

  • Փայտե գդալի փորագրություն,
  • Էթիկետը սեղանի շուրջը և սեղանի ձևավորում։

2019 թվականի ապրիլին Գդալի թանգարանն սկսել է մասնակցել Փոստքրոսինգ միջազգային նախագծին[5].

«Սովորական գդալի ոչ սովորական պատմությունը» (ռուս.՝ «Необыкновенные истории обыкновенной ложки»).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Музей ложки — официальный сайт «Культура.РФ», Владимирская область. Адрес, фото, расписание, график работы (ռուս.)Культура.РФ.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Музей ложки // Культура.рф
  3. «Владимирский музей ложки внесли в реестр музеев России (ВИДЕО) | Телерадиокомпания «Губерния-33». 17 февраля 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Музей ложки в г. Владимир | Музеи России
  5. Вот такое объявление теперь есть в нашем музее)
  6. История в ложке
  7. «Необыкновенные истории обыкновенной ложки. 06.07.18–30.09.18. Временная выставка». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. «Необыкновенные истории обыкновенной ложки»: Ложка узка, таскает по два куска, развести пошире, вытащит четыре | ВК
  9. «Необыкновенные истории в обыкновенных ложках». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր