Գարրի Հովհաննիսյան
Գարրի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1927 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 17, 1998 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | գրականագետ, խմբագիր և հրատարակիչ |
Գարրի Մկրտչի Հովհաննիսյան (փետրվարի 22, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 17, 1998, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, խմբագիր, հրատարակիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարրի Հովհաննիսյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 22-ին Երևանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1954 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» (այժմ՝ «Լրաբեր հասարակական գիտությունների») հանդեսի պատասխանատու քարտուղար, ապա՝ խմբագրի տեղակալ, 1959 թվականից՝ ԳԱ խմբագրահրատարակչական խորհրդի գլխավոր խմբագիր, 1971 թվականից՝ նախագահի տեղակալ։
Մահացել է 1998 թվականի փետրվարի 17-ին Երևանում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս են տեսել Հավհաննիսյանի «Նար-Դոս» (1959), «Ավետիք Իսահակյանի արձակը» (1963), «Իսահակյանի ստեղծագործական աշխարհը» (1969), «Ավետիք Իսահակյան։ Կյանքն ու ստեղծագործական ուղին» (1975), «Ազատասիրական գաղափարները հայ հրապարակախոսության մեջ (1820–1920 թվականների)» (համահեղինակ, 1982) աշխատությունները։ Համահեղինակ է «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի (հատոր 4, 5, 1972, 1979)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |