Գայլի արձանիկ (մ․թ․ա․ 6-5-րդ դարեր, Այրում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլի արձանիկ
նյութբրոնզ
բարձրություն6, 5
լայնություն1, 6
խորություն3, 8

Գայլի արձանիկ, 6-5-րդ դդ. Այրումում հայտնաբերված բրոնզե ձուլածո ֆիգուրա, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2225-26 համարի ներքո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոսորակ շրջանի մեջ առնված աչքերը, կլորավուն դունչը գծազարդ է։ Խոշոր ատամնաշարով երախը բաց է։ Կենդանու կեցվածքը լարված է, առջևի ոտքերն մեկնած են առաջ, ետևինները`թեթևակի կքած։ Ոտնաթաթերին նշված են ճանկերը։ Պոչը երկար է, ծայրին գալարապտույտով։ Գայլը և շունը կապված են անդրշիրիմյան աշխարհի հետ[1]։

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց հին հավատալիքներում շներին վերագրվում էր հանգուցյալի հոգին անդրշիրիմյան աշխարհ առաջնորդելու և մահացածներին վերակենդանացնելու հատկանիշ։ Արձանիկն, անշուշտ, պաշտամունքային է և կերպավորում է հարալեզներին`շնագլուխ աստվածություններ, որոնք հին հայկական դիցարանում կապվում էին մահվան և վերակենդանացման հավատալիքների հետ[2]։

Ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արալեզների մասին հնագույն պատմություններից մեզ է հասել Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին ավանդազրույցը` Մ. Խորենացու մշակմամբ, ըստ որի`Ասորեստանի Շամիրամ թագուհին, հրապուրված հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, փորձում է ընծաներով տիրանալ նրան։ Մերժվելով Շամիրամը որոշում է զենքով հասնել իր նպատակին։ Տեղի ունեցած ճակատամարտում Արա Գեղեցիկը զոհվում է։ Վշտահար Շամիրամը արալեզներին է հանձնում Արա Գեղեցիկի դին` նրա վերքերը լիզելով վերակենդանացնելու համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գայլի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM