Գալուա Էվարիստ
| Գալուա Էվարիստ | |
|---|---|
(մաթեմատիկոս) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Évariste Galois |
| Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 25, 1811 |
| Ծննդավայր՝ | Բուլ- լա -Ռեն (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | մայիսի 31, 1832 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Գալուա Էվարիստ(ֆր. Évariste Galois, ծնվ.1811 թ. հոկտեմբերի 25 - ին, Բուլ- լա -Ռեն, Փարիզի մոտակայքում, Ֆրանսիա, - մահ. 1832 թ. մայիսի 31 - ին, Փարիզ, Ֆրանսիա) - ֆրանսիացի մաթեմատիկոս։ Գալուաի պատկերացումների վրա է կառուցված հանրահաշվական հավասարումների տեսությունը։ Էվարիստ Գալուան սովորել է Լուի-լե-Գրան լիցեյում, 1830 թ. ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոց և մեկ տարի անց հեռացվել է քաղաքական նկատառումներով։ Թև նա շատ կարճ կյանք է ապրել՝ ընդամենը 21 տարի,և սպանվել է մենամարտում, սակայն մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարադրել է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները։ Նրա ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի զարգացման վրա։ Ըստ էության՝Գալուան ստեղծել է հանրահաշվական վերջավոր տարրերի ամբողջական տեսություն՝ խմբերի տեսությունը, որն այժմ կոչվում է նրա անունով։
Գալուան ստեղծել է նաև աղմկակայուն կոդավորման տեսության հիմքերը, առանց որի հնարավոր չէր լինի իրականացնել թվային տեղեկույթի և թվային հեռուստատեսության հաղորդումները։
[խմբագրել] Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2008, էջ 201