Գալինա Պետրովայի հուշարձան (Նովոչերկասկ)
Գալինա Պետրովայի հուշարձան | |
---|---|
Գալինա Պետրովայի կիսանդրին | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1963 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Նովոչերկասկ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Novocherkassk Վիքիպահեստում |
Գալինա Պետրովայի հուշարձան (ռուս.՝ Памятник Галине Петровой), Խորհրդային Միության հերոս, Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային նավատորմի 386-րդ գումարտակի բուժքույր Գալինա Կոնստանտինովա Պետրովային նվիրված հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։
Հուշարձանի հասցե՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Նովոչերկասկ, Պրոսվեշենյա փողոց, տուն 126։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային Միության հերոս, ռազմածովային կորպուսի սանտարական հրահանգիչ Գալինա Պետրովային նվիրված հուշարձանը հիմնադրվել և բացվել է 1963 թվականին Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց, որտեղ նա 1940 թվականից սովորել է անտառային տնտեսության ֆակուլտետում։ Հուշարձանը ստեղծվել է Նովոչերկասկի դպրոցականների, ուսանողների, համալսարանների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների հանգանակած միջոցներով։ Հուշարձանի պատվանդանը ստեղծվել է Նովոռոսիյսկի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, ճարտարապետ Վ. Պ. Կոտելևսկու նախագծով։
Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց գտնվող հուշարձանն իրենից ներկայացնում է բարձր պատվանդանի վրա տեղադրված կիսանդրի։ Պատվանդանի վրա գրված են այս խոսքերը. «Գալինա Պետրովային։ 1920-1943 ուսանողներ»։ 2015 թվականին հուշարձանը վերականգնվել է։
- Գալինա Պետրովա
Գալինա Պետրովան ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 9-ին Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում։ 1940 թվականին գերազանցությամբ ավարտել է Նովոռոսիյսկի դպրոցը, ընդունվել է Նովոչերկասկի ինժեներական-մելիորատիվ ինստիտուտի անտառտնտեսության բաժին։ Հայրենական պատերազմի սկսվելուն պես անցել է Կրասնոդարի բուժքույրերի դասընթացները։
Ավարտելուց հետո ծառայել է 386-րդ ռազմածովային գումարտակում (Նովոռոսիյսկի նավատորմ, Սևծովյան նավատորմ)։ 1943 թվականի աշնանը մասնակցել է Կերչ-Էլտիգենի դեսանտային գործողությանը, բուժքույր Պետրովան գերմանական կրակահերթի ներքո իջել է Սև ծովի ափին, Էլտիգեն գյուղի մոտ (այժմ՝ Գերոևսկոե, Ղրիմ), որից հետո, ետևում թողնելով մետաղալարերն ու ականապատ դաշտը, առաջ է նետվել, իր հետևից տանելով զինվորներին։ Մեկ գիշերվա ընթացքում բուժքույրը ռազմաճակատից դուրս է բերել մոտ քսան վիրավոր զինվորների։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1943 թվականի նոյեմբերի 17-ի հրամանագրով հրամանատարական հանձնարարականների օրինակելի կատարման, նացիստական զավթիչների դեմ մարտերում ցուցաբերած քաջության ու հերոսության համար Գալինա Պետրովան արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Հետագայում Գալինա Պետրովան մասնակցել է գերմանական հարձակումների դիմագրավմանը, 1943 թվականի դեկտեմբերի 3-ին վիրավորվել է և ընկել դաշտային հիվանդանոց, որի վրա 1943 թվականի դեկտեմբերի 4-ին ռումբ է ընկել։ Զոհերի թվում էր բուժքույր Պետրովան։ Նրան թաղեցին Ղրիմում, Գերոևսկոե գյուղում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. ISBN 5-94549-006-7.