Գազ Զանգեզուրի
Գազ Զանգեզուրի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Astragalus sangezuricus
|
Գազ Զանգեզուրի (լատին․՝ Astragalus sangezuricus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-15 սմ բարձրության, տրագականտ, խիստ ճյուղավորված բույս է։ Տերևները 6 սմ երկարությամբ են՝ գագաթին փոքրիկ փշերով։ Տերևիկները համարյա մերկ են, 5-9-ական զույգերով։ Ծաղիկները 3-5-ական են և տերևների անութներում նստած։ Ծաղկակիրների երկարությունը հասնում է 8 մմ-ի։ Բաժակի երկարությունը հասնում է 0,5-1 մմ-ի, ծածկված է ցցված կամ հետ թեքված մազիկներով։ Պսակը երկանագույն-մանուշակագույն է, դրոշի երկարությունը հասնում է 16-23 մմ-ի։ Ունդերը երկարավուն-ձվաձև են, կարճ, առսերմ մազոտ[1]։
Տարածված[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է Զանգեզուրի (Լեռնագագաթներ՝ Սարիդարա և Կապուտջուղ) և Մեղրու (Բուղաքար, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է վերին և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2100-3500 մ բարձրությունների վրա, չոր խճաքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, մարգագետիններում, կաղնուտներում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.