Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն
Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն Gabala International Music Festival | |
---|---|
Տեսակ | երաժշտական փառատոն |
Ժամանակաշրջան | 2009 թվականից |
Հաճախականություն | ամենամյա |
Երկիր | Ադրբեջան |
Վայր | Գաբալա, Ադրբեջան |
Առաջինը | 2009 |
Ժանր | Դասական երաժշտություն, Ջազ, Մուղամ |
Թեմատիկա | երաժշտություն |
Հիմնադիր | Հեյդար Ալիևի հիմնադրամ |
Պաշտոնական կայք | |
Qəbələ International Music Festival Վիքիպահեստում |
Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն (ադրբ.՝ Qəbələ Beynəlxalq Musiqi Festivalı), Գաբալայում տեղի ունեցող երաժշտական ամենամյա փառատոն։ 2009 թվականից փառատոնը անցկացվում է ամեն ամառ[1]։
Կազմակերպիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառատոնի կազմակերպիչը Հեյդար Ալիևի հիմնադրամն է։ Փառատոնը կազմակերպում է Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բեդելբեկլիի և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու նախաձեռնությամբ։ Փառատոնին մասնակցում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների երաժիշտները, ինչպես նաև եվրոպական, ամերիկացի և իսրայելցի երաժիշտները։ 2009 թվականին երիտասարդ դաշնակահարների մրցույթը միաժամանակ անցկացվեց երաժշտական փառատոնի հետ։
Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառատոնի հիմնական խնդիրներից է Ադրբեջանի և այլ երկրների միջև մշակութային կապերի մակարդակի բարձրացումն ու համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև՝ ադրբեջանական մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Փառատոնը նաը նպատակ ունի բացահայտել և հանրայնացնել տարբեր երկրների երաժիշտների։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբալայի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2009 թվականին։
2010 թվականին փառատոնը բացել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։ Փառատոնը անցկացվեց Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Փառատոնին են մասնակցել Յուրի Բաշմետը, Չլո Հանսլիպը, դաշնակահար Բորիս Բերեզովսկին և շատ այլ ադրբեջանցի և օտարազգի երաժիշտներ։
2011 թվականի փառատոնը տեղի է ունեցել հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը։ Փառատոնին են մասնակցել Դենիս Մացուևը, Շլոմո Մինց, Սերգեյ Լեյֆերքուս, Ալյոնա Բաևա ՛«Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ[2][3]։
Չորրորդ փառատոնը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը, որը միավորում էր աշխարհի շուրջ 10 երկրներից 350 երաժիշտը[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն
|
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Gabala International Music Festival». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ В рамках фестиваля в Габале состоялся вечер камерной музыки
- ↑ Gabala to host third international music festival
- ↑ Франгиз Лемберанская.Послесловие к IV Габалинскому международному музыкальному фестивалю 1news.az. 7 августа 2012 г.