Ալյոնա Բաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալյոնա Բաևա, ռուս ջութակահարուհի: Ծնվել է 1985 թվականին Օշ քաղաքում։

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Սկզբնական շրջանում սովորել է Կենտրոնական երաժշտական դպրոցում այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիայում, որն ավարտել է 2007 թվականին։ 12 տարեկան հասակում գրավել է առաջին տեղը երիտասարդ ջութակահարների մրցույթում, 2000 թվականին՝ Վարշավայում անցկացվող ջութակահարների մրցույթում, 2004-ին՝ Մոսկվայում անցկացվող Պագանինիի անվան ջութակահարների ամենամյա մրցույթում և 2007 թվականին Սանդայի ամենամյամրցույթում։