Բրուսսոնեթիա թղթյա
Առաջարկվում է այս և Բրուսոնեթիա թղթյա հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Բրուսսոնեթիա թղթյա (լատին․՝ Broussonetia papyrifera), մինչև 15 մ բարձրությամբ ծառ է, պատկանում է թթազգիների ընտանիքին։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարբերաբար ծաղկում է և պտղաբերում։ Գեղազարդ է հատկապես խոշոր, նարնջագույն պտուղների հասունացման շրջանում (հոկտեմբեր)։ Երիտասարդ ընձյուղների կեղևը և բնափայտն օգտագործում են որակյալ թուղթ ստանալու համար։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի բուսաբանական այգու պայմաններում հաճախակի ցրտահարվում է, որի պատճառով աճում է որպես խոշոր թուփ։ Պիտանի է հանրապետության չոր մերձարևադարձային շրջանների և Արարատյան դաշտի բնակավայրերի կանաչապատման համար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան