Բրեկչիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GLMsed.jpg

Բրեկչիա (իտալ.՝ breccia՝ ջարդել, կոտրատել), հրաբխային փշրաքար, խոշորաբեկոր ապար՝ կազմված տարբեր ապարների անկյունավոր բեկորներից և ցեմենտող նյութից։ Առաջանում է արտածին, ներծին գործոնների և տեկտոնական շարժընթացների հետևանքով։ Առանձնացվում են նստվածքային, կարստային, քիմիական, հրաբխային, տեկտոնական բրեկչիաներ։ Բրեկչիաների հանքավայրեր կան ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերում, հղկված գլաքարերից ու ցեմենտող նյութից կազմված ապարների երանգավորված բրեկչիաների հանքավայր՝ Լոռու մարզի Ուրասար գյուղի մոտ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png