Բուրունդիի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրունդիի 17 շրջանները, փոքր մայրաքաղաքային շրջանը պատկերված է մուգ կարմիրով։

Բուրունդին վարչականորեն բաժանված է 17 շրջանների կամ նահանգների[1]։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 117 համայնքների[2]։ Համայնքներն էլ բաժանված են 2,638 կոլինեսների կամ հիլերի[3]։ Կան զեկույցներ, ըստ որի երկիրը բաժանված է 43 շրջանների[4] կամ առողջարանային շրջանների[5], սակայն դրանք պաշտոնական չեն։

Ընթացիկ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգ Վարչական կենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ[6] (2008)
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Քարտեզ
1 Բուբանզա Բուբանզա 1089 338 023 310,40
2 Բուժումբուրա-Մերի Բուժումբուրա 87 497 166 5714,55
3 Բուժումբուրա-Ռուրալ Իսալե 1089 464 818 510,50
4 Բուրուրի Բուրուրի 1645 313 102 190,33
5 Գիտեգա Գիտեգա 1979 725 223 366,46
6 Կարուզի Կարուզի 1457 436 443 299,55
7 Կայանզա Կայանզա 1233 585 412 474,79
8 Կիրունդո Կիրունդո 1703 628 256 368,91
9 Մակամբա Մակամբա 1960 430 899 219,85
10 Մվարո Մվարո 840 273 143 325,17
11 Մույինգա Մույինգա 1836 632 409 344,45
12 Մուրամվյա Մուրամվյա 696 292 589 420,39
13 Նգոզի Նգոզի 1474 660 717 448,25
14 Ռույիգի Ռույիգի 2339 400 530 171,24
15 Ռումոնգե Ռումոնգե 1080 352 026 325,95
16 Ռուտանա Ռուտանա 1959 333 510 170,25
17 Չանկուզո Չանկուզո 1965 228 873 116,47
18 Չիբիտոկե Չիբիտոկե 1636 460 435 281,44
Ընդհանուր
26 067 8 053 574 312,07

Նշում. Մնացած 2000 կմ² տարածքը Տանգանիկա լճի Բուրունդյան մասն է։

Նահանգները հետագայում բաժանվում են 117 համայնքների, որոնք իրենց հերթին բաժանվում են 2639 կոլինների։ Վերջին բառը առաջացել է ֆրանսերեն colline-ից, որը նշանակում է «բլուր»։

Գաղութային դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ռուանդա-Ուրունդիի նստավայրը գաղութային իշխանությունների կողմից բաժանվեց 9 շրջանների՝ բնակավայրերի կենտրոններով. Գոզի, Կիտեգա, Մուրամվյա, Մուխինգա, Նյանզա, Ռույիգի, Ռումոնգե, Ռուտանա և Ուսումբուրա։ 1932 թվականի մարտի 7-ին բաժանվել է 7 տարածքների` կենտրոններում` Բուրուրի, Կիտեգա, Մուխինգա, Նգոզի, Ռույիգի, Ռուտանա և Ուսումբուրա բնակավայրերում։ Մարզերը բաղկացած են եղել պետություններից, որոնք, իրենց հերթին, բաժանված էին ստորաբաժանումների։ 1949 թվականի օգոստոսի 14-ին Բուբանցայի կենտրոնում տարածք է ստեղծվել, ինչպես նաև վերստեղծվել է Մուրամվիե կենտրոնում գտնվող շրջանը։ 1959-ի դեկտեմբերի 25-ին ստորաբաժանումները և երրորդ մակարդակի այլ վարչական միավորները փոխարինվել են կոմունաներով։ 1960 թվականի սեպտեմբերի 26-ին պետությունները փոխարինվեցլ են 18 նահանգներով` Մուրամվյա, Նգոզի, Ռույիգի, Ռուտանա, Ուսումբուրարուեն, Չանկուսո և Չիբիտոկե։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CIA – the World Factbook – Antarctica Արխիվացված 2018-12-25 Wayback Machine – accessed 19 January 2008
  2. Background Note: Burundi. United States Department of State. February 2008. Retrieved on June 28, 2008.
  3. Kavamahanga, D. Empowerment of people living with HIV/AIDS in Gitega Province, Burundi Արխիվացված 2008-12-10 Wayback Machine. International Conference on AIDS 2004. July 15, 2004. NLM Gateway. Retrieved on June 22, 2008.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  6. «Статистика и история на сайте Statoids.com» (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]