Կիրունդո (Ֆրանսերեն՝ Kirundo), քաղաք Բուրունդիի ծայր հյուսիսում՝ Ռվահինդա լճի հարավում։ Այն Կիրունդո շրջանի և Կիրունդո համայնքի մայրաքաղաքն է, և գտնվում է շրջանի կենտրոնական մասում։ Բնակչությունն անցնում է 10 հազարից, 1990 թվականի տվյալներով կազմել է 5,181 մարդ, իսկ 2008 թվականի տվյալներով այն կազմել է 10,024 մարդ[1]։ Քաղաքում կա մեկ օդանավակայան՝ Կիրունդո օդանավակայանը։ Տեղակայված է մայրաքաղաք Բուժումբուրայից 112 կմ դեպի հյուսիս-արևելք։