Բուսական աղաղանյութեր
Բուսական աղաղանյութեր, բույսերում պարունակվող բարձրմոլեկուլային ֆենոլային միացություններ, որոնք ունակ են սպիտակուցների և այլ բնական պոլիմերների՝ թաղանթանյութերի, պեկտինային նյութերի հետ ամուր կապեր առաջացնելու[1]։
Բուսական աղաղանյութերը կուտակվում են աղաղային բույսերի տերևներում, կեղևում և պտուղներում, ցողունի մեջ, երբեմն՝ գալերում, ինչպես նաև՝ արմատներում և բնափայտում[1]։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսի տարբեր օրգաններում աղաղանյութերի քանակը տարբեր է (օրինակ՝ աղտորի տերևներում այն կազմում է 27%, մզավածքային աղաղանյութի կեղևում՝ 6%, իսկ բնափայտում՝ 0,4%)։ Աղաղանյութի բարձր պարունակությունը պայմանավորված է բույսի կոշտությամբ, ցածր սննդային արժեքով և նրանում ջրի ցածր պարունակությամբ։ Բուսական աղաղանյութերը լիգնինի և թաղանթանյութի հետ մասնակցում են հենքային հյուսվածքների՝ երկրորդային բջջապատի, բնափայտի ստեղծմանը, բույսերի կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաներին, նաև կատարում են պաշտպանական ֆունկցիաներ[1]։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար բույսերի աղաղանյութերը անֆիդանտ են՝ չուտվող, դրա համար դրանց ակտիվորեն ուսումնասիրում են վնասատու միջատներից բույսերի պաշտպանության մեթոդների մշակման նպատակով։ Այն օգտագործում են նաև կաշվի և մորթու մշակման՝ դարաղման, բամբակե գործվածքները ներկելու համար, բժշկության և անասնաբուժության մեջ կիրառում են որպես կապող միջոցներ, սննդի արդյունաբերության մեջ դրանցով պայմանավորվում են տարբեր մթերքների համը, գույնը և մասամբ՝ բույրը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հ. Այվազյան, Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2015, էջ 94 — 1242 էջ, ISBN 9785897000418։