Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան
Տեսակռազմական թանգարան և ազգային թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա և Սոֆիայի համայնք
Հիմնադրվել է1916
Կայքmilitarymuseum.bg
Քարտեզ
Քարտեզ

Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален военноисторически музей), ռազմական պատմությանը նվիրված թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Թանգարանն ընդգրկված է Բուլղարիայի պաշտպանության նախարարության համակարգի կազմում, և 1914 թվականի օգոստոսի 1-ից (գործնականում՝ 1916 թվականի հուլիսի 4-ից) թանգարանն ունեցել է տարբեր անվանումներ և գործել տարբեր կառույցների ենթակայության ներքո։ Թանգարանն ունի 5 000 մ² ներքին և 40 000  մ² (որից 500 մ² բնակելի) արտաքին ցուցահանդեսային տարածք, գրադարան, համակարգչային կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական պատմության ազգային թանգարանը ստեղծվել է 1916 թվականին, թանգարանի ռազմական-պատմական հանձնաժողովի ստեղծումից երկու տարի հետո, որի կազմում ընդգրկվեցին արխիվը, ցուցահանդեսներն ու գրադարանը։ Այն ժամանակ թանգարանը եղել է Բուլղարիայում գործող երեք թանգարաններից մեկը։

1949 թվականին թանգարանը վերանվանվել է Ազգային բանակի կենտրոնական թանգարան, 1950-1951 թվականներին տեղափոխվել է Գեներալ Սկոբլևի բուլվարի թիվ 23 շենք, որտեղ տարածքը զգալիորեն ընդլայնվել է։ 1952 թվականին թանգարանում բացվել է նոր ցուցահանդես։ 1956 թվականից թանգարանում գործել են արհեստանոցներ։

1967 թվականին Բուլղարիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ արտերկրում ստեղծվում է Առաջին բուլղարական բանակի թանգարանը։ 1971 թվականին թանգարանը սկսել է հրատարակել «Ռազմական պատմության ազգային թանգարանի աշխատություններ» գիտական հանդեսը։ 1975 թվականին գիտության, կրթության և մշակույթի բնագավառում գործունեության համար Ռազմական պատմության ազգային թանգարանը պարգևատրվել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի 1-ին աստիճանի շքանշանով։

2001 թվականից Ռազմական պատմության ազգային թանգարանը տեղափոխվել է Չերկովնա 92 հասցե[1]։

Ցուցադրություններ բաց երկնքի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բացօթյա հատվածում գտնվում են հետևյալ ցուցադրությունները՝

Հրետանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական կայսրություն 6 դյույմանոց թնդանոթ
  • Ռուսական կայսրություն M1876 8 դյույմանոց թնդանոթ
  • Pak 40
  • 0,5 cm schwere Kanone 18
  • 10,5 cm leFH 18
  • 15 cm sFH 18
  • Jagdpanzer IV
  • StuG III
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 6 մմ դիվիզիոն թնդանոթի նմուշ, 1942 (ЗИС-3)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 100 մմ դաշտային թնդանոթի նմուշ, 1944 (БС-3)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 122 մմ թնդանոթի նմուշ, 1931/37 (А-19)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 152 մմ հաուբից նմուշ, 1943 (Д-1)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կատյուշա (ՀԿՌՀ)
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն СУ-76
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն СУ-100

Հրթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 9K52 Луна-М
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Р-17
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ОТР-23 Ока
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն С-75
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Круг

Ռազմական մեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն АТ-С
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն БТМ-3
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն МТУ-12
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն TMM
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՏՌ-152
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՏՌ-60
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՏՌ-60PAU
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն MT-ЛБ
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն MT-ЛБu
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ЗИС-5
  • Բուլղարիա БМП-23
  • Բուլղարիա BMP-30

Տանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիա LT vz.35
  • Ֆրանսիա Hotchkiss H35
  • PzKpfw IV

Ինքնաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՄիԳ-23
  • Գերմանիա Տանավիա Տորնադո
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միլ Մի-2
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միլ Մի-8
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միլ Մի-24

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History». National Museum of Military History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան» հոդվածին։