Բուգգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուգգի
Ի ծնե անունԲոգլարկա Չեմեր
Ծնվել էնոյեմբերի 30, 1986 (37 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիա
Երկիր Հունգարիա
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2013-ից
ԼեյբլTom-Tom Records
ԿրթությունԿարոյ Էստերհազիի անվան համալսարան
Կայքboggieofficial.com
 Boglárka Csemer Վիքիպահեստում

Բոգլարկա Չեմեր (նոյեմբերի 30, 1986(1986-11-30)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն, ավելի հայտնի որպես Բուգգի), հունգարացի երգչուհի է։ Նա ավելի հայտնի դարձավ իր "Nouveau Parfum" երգով և տեսահոլովակով։

Բուգգին ներկայացրել է Հունգարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Wars for Nothing" (Պատերազմներ ոչնչի համար) երգով[2]։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգգին ծնվել է 1986 թ.-ի նոյեմբերի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Նրա միջազգային համբավը բարձրացավ 2014 թ.-ից հետո, երբ ներկայացրեց իր "Nouveau Parfum" երգի տեսահոլովակը, որը ունեցավ ավելի քան 30 միլիոն դիտում։ Այն տարածվեց նաև Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում[3][4]։

Երգչուհու առաջին Boggie ձայնասկավառակը լույս է տեսել 2013 թ.-ին հունգարական Tom-Tom Records լեյբլում։ Ալբոմը գրանցեց մի շարք հաջողություններ։ Նրա հաջորդ ձայնասկավառակը դուրս տեսավ 2014 թ.-ի հոկտեմբերին All Is One Is All անունով։ Նա շրջագայել է եվրոպական բազմաթիվ քաղաքներում, իսկ 2014 թ.-ի աշնանը մեկնեց ԱՄՆ համերգային շրջագայությամբ։

Երգչուհին 2015 թ.-ին մասնակցեց A Dal երաժշտական նախագծին, անցնելով մի քանի փուլեր նա կարողացավ նաև հաղթանակ տոնել և իրավունք ստացավ ներկայացնել Հունգարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուգգի» հոդվածին։