Բուբիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուբիյան
Տեսակկղզի
Երկիր Քուվեյթ
Վարչատարածքային միավորԷլ Ջահրա
Երկարություն40 կմ
Լայնություն24 կմ
Մակերես863 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Բուբիյան (արաբ՝ جزيرة بوبيان‎‎‎), անմարդաբնակ կղզի Պարսից ծոցում։ Մակերեսը կազմում է 863 կմ2։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Քուվեյթի հյուսիս֊արևելքում՝ Շաթ֊Էլ֊Արաբ գետի գետաբերանից ոչ հեռու։ Հյուսիսից հարավ երկարությունը 40 կմ է, իսկ լայնությունը 24 կմ։

Կղզու ափերին կան են ճահիճներ, կենտրոնական մասում՝ ջրի չոր հարթավայրեր։

Ինֆրակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուբիյանը միացված է բետոնե կամրջին, որ կառուցվել է 1983 թվականին՝ ռազմական իրադարձությունների համար։ 1991 թվականին՝ Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմի ժամանակ կամուրջը քանդվել է, բայց ավելի ուշ վերանորոգվել։

Տարածքային պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի նոյեմբերին Իրաքը հաստատեց պաշտոնապես իր սահմանը Քուվեյթի հետ, որը վերջ դրեց Բուբիյանի տարածքային պահանջներին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Būbiyān». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]