Բորիս Օկրեստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Օկրեստին
ռուս.՝ Борис Семёнович Окрестин
փետրվարի 18, 1923(1923-02-18) - հուլիսի 6, 1944(1944-07-06) (21 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահվան վայրMinsk District, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄինսկի զինվորական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակռազմա-օդային ուժեր
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Բորիս Սեմյոնի Օկրեստին (փետրվարի 18, 1923(1923-02-18), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 6, 1944(1944-07-06), Minsk District, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Օկրեստինը ծնվել է 1923 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայում, բանվորի ընտանիքում։ Յոթերորդ դասաւրանն ավարտելով ընդունվել է «Մետրոստրոյ»-ի աերոակումբ, հետո, այնտեղ էլ աշխատել է որպես ավիատեխնիկ և օդաչու-հրահանգիչ։ 1942 թվականին Կարմիր բանակ է զորակոչվել։ 1943 թվականին ընդունվել է Համամիութենական կոմունիստական կուսակցություն։

Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում, գիշերային ռմբակոծիչների գնդի կազմում ՊՕ-2 ինքնաթիռով ավելի քան 300 մարտական թռիչք է կատարել։ Հետո թռիչքները կատարել է Իլ-2 ինքնաթիռով։ Ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո գունդ է վերադարձել և շարունակել թռիչքները։

1943 թվականի դեկտեմբերին կատարել է 381 մարտական թռիչք, որոնց ընթացքում ոչնչացրել է 40 տանկ, երկու զրահամեքենա, երկու ինքնաթիռ և այլ ռազմական տեխնիկա և հակառակորդի կենդանի ուժ։

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1944 թվականի ապրիլի 13-ի թիվ 3370 հրամանագրով՝ գերմանական զավթիչների դեմ պայքարի առաջին գծում, հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և հերոսության համար գվարդիայի ավագ լեյտենանտ Բորիս Սեմյոնի Օկրեստինին շնորհվել «Խորհրդային Միության հերոսի կոչում», Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։

Զոհվել է 1944 թվականի հուլիսի 6-ին Մինսկից 20 կմ հեռու՝ վառվող ինքնաթիռը ուղղելով թշնամու կենդանի ուժի կուտակման վրա։ 1944 թվականի օգոստոսի 20-ին Առաջին օդային բանակի թիվ 51/ն հրամանով հետմահու պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշանով[1][2]։

Թաղվել է Մինսկի ռազմական գերեզմանոցում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Օկրեստինի հիշատակին անվանված են՝

  • փողոց Մինսկում[Ն 1]
  • գիմնազիա, որտեղ կառուցվել է Օկրեստինի հուշահամալիր
  • փողոց Գրոդնոյի մարզի Լիդա բնակավայրում
  • դպրոց Սարանկա գյուղում

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մինսկի Օկրեստինի 1-ին նրբանցքում է գտնվում Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ներքին գործերի գլխավոր վարչության իրավախախտումների մեկուսացման կենտրոնը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. КАЧУК, Николай (2009 թ․ հուլիսի 9). «Возвращение из неизвестности». www.sb.by (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «Окрестин Борис Семёнович». www.warheroes.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. ««Было море крови»: отпущенные из изолятора в Минске рассказали об издевательствах и пытках». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. ««К нам относятся как к военнопленным». Вернувшиеся из Жодино и переулка Окрестина белорусы — о дубинках, унижениях и «перевоспитании»». Медиазона Беларусь (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.