Բորիս Կոլկեր
Բորիս Կոլկեր (ռուսերեն՝ Борис Григорьевич Колкер) (ծնվել է 15 հուլիսի 1939 թ. Տիրասպոլում, Մոլդավական ՍՍՀ, ՍՍՀՄ), թարգմանիչ և լեզուներ դասավանդող ուսուցիչ, միջազգային լեզվագետ, Էսպերանտո լեզվի երեք դասագրքերի հեղինակ։ Ռուսաստանի և ՍՍՀՄ քաղաքացի, իսկ 1993 թվականից՝ ԱՄՆ քաղաքացի։ Բնակվում է Քլիվլենդում, Օհայո նահանգ։
Էսպերանտո լեզուն սովորել է 1957 թ.։ Լեզվագիտության դոկտոր. գիտական թեզը պաշտպանել է էսպերանտագիտության գծով։ Էսպերանտո լեզվի երեք դասագրքերի և միջազգային լեզվագիտության վերաբերյալ հոդվածների ու քննադատական նյութերի հեղինակ։ Նրա Ճանապարհորդություն Էսպերանտո երկրում գրքի մեծ ճանաչողության շնորհիվ, որը միաժամանակ Էսպերանտո լեզվի կատարելագործման դասընթաց է և Էսպերանտական մշակույթի ուղեցույց, նա շատերին քաջ հայտնի է որպես ուղևար՝ Էսպերանտո երկրում։
Էսպերանտո Ակադեմիայի անդամ։ Համաշխարհային Էսպերանտո-միության (Universala Esperanto-Asocio) պատվավոր անդամ։ Մոնատո ամսագրի համախմբագիր։ Երկու տասնամյակների ընթացքում ղեկավարել է Էսպերանտո լեզվի հեռակա դասընթացը՝ իր բազմաթիվ մասնակիցներով. այդ դասընթացի ավարտական վկայականներ են շնորհվել շուրջ 900 մասնակցի՝ այդ թվում նաև Հայաստանից։ Էսպերանտո է դասավանդել ԱՄՆ-ում՝ Սան-Ֆրանցիսկոյի և Հարթֆորդի համալսարաններում։ Այժմ ղեկավարում է լեզվի կատարելագործման միջազգային հեռակա դասընթացը Ինտերնետում։ Նա Սովետական Միության և Ռուսաստանի Էսպերանտիստական կազմակերպությունների հիմնադիրներից է և տարբեր ժամանակ եղել է դրանց ղեկավար կազմում։ 1984 թ. մասնակցել է Հայաստանում Սովետական Էսպերանտիստական երիտասարդական ճամբարի աշխատանքներին։
[խմբագրել] Գիտական թեզը
- Ռուսերենի ավանդը Էսպերանտոյի կազմավորման ու զարգացման գործում: (ռուսերեն՝ Вклад русского языка в формирование и развитие эсперанто.). Մոսկվա. Ակադեմիա Նաուկ ՍՍՍՌ, Ինստիտուտ Յազիկոզնանիա, 1985. - 23 էջ: Լեզվագիտության վերաբերյալ դոկտորական թեզի ռեֆերատ (ռուսերեն լեզվով)։
[խմբագրել] Դասագրքեր
- Учебник языка эсперанто. Основной курс (Էսպերանտո լեզվի դասագիրք: Հիմնական դասընթաց:).
- Эсперанто за 16 дней. Экспресс-курс (Էսպերանտոն 16 օրում: Արագացված դասընթաց:).
- Международный язык эсперанто. Полный учебник (Էսպերանտո միջազգային լեզու: Լիակատար ձեռնարկ:).
- Vojaĝo en Esperanto-lando. («Ճանապարհորդություն Էսպերանտո երկրում» - Էսպերանտո լեզվի կատարելագործման դասընթաց և Էսպերանտական մշակույթի ուղեցույց:).