Բորդո I համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորդո I համալսարան
Изображение логотипа
ՏեսակՖրանսիայի համալսարան
Հիմնադրված է1971
Լուծարված էապրիլի 1, 2014
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունTalence?
 Université Bordeaux 1 Վիքիպահեստում

Բորդո I համալսարան, Ֆրանսիական համալսարան, որը պատկանում է Բորդո ակադեմիային և գտնվում է Բորդոյի քաղաքամերձ Տալանսում։ Հիմնադրվել է 1971 թվականին[1]։ 2010 թվականին համալսարանը զբաղեցրել է 301-400-րդ տեղը աշխարհի համալսարանների ակադեմիակա վարկանիշում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ-Կարե կալվածքը Տալանսում

1968 թվականի մայիսյան իրադարձություններից հետո Էդգար Ֆորի հրամանով Բորդոյի համալսարանը, ինչպես նաև շատ ֆրանսիական համալսարաններ, լուծարվել է ավելի փոքր համալսարանների՝ Բորդո I, Բորդո II և Բորդո III։ 1971 թվականին պաշտոնապես բացվեց Բորդո I համալսարանը, որի հիմնական ուղղությունն էր իրավունքը, տնտեսագիտությունը և ճշգրիտ գիտությունները։ 1995 թվականին որոշվեց Բորդո I-ում թողնել միայն ճշգրիտ գիտությունները և տեխնոլոգիաները, իսկ իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետները տեղափոխում են նորաստեղծ Բորդո IV։ 2009 թվականին բացվում է Բորդոյի պոլիտեխնիկական համալսարանը, որը միավորում էր Բորդո քաղաքի 6 ինժեներական դպրոցներ[3][4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կազմի մեջ են մտնում 5 ֆակուլտետ, Բորդո I Տեխնոլոգիական համալսարանական ինստիտուտը, Տիեզերքի մասին գիտությունների Բորդոյի պոլիտենիկական համալսարանն ու Ակվիտանիի դոկտորական դպրոցը։ Համալսարանն ունի նաև երկու օժանդակ բաժիններ՝ բակալավրիատի բաժին, որը համակարգում է աշխատանքը և ուսուցումը բարձրագույն կրթության 1-ին փուլում, և Աժենի համալսարանական գիտական բաժին, որը զբաղվում է նոր տեխնիկական և գիտական դիպլոմների մշակմամբ[5]։

Ֆակուլտետներ

  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Ծովի և հողի մասին գիտության ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Университет Бордо 1» (ֆրանսերեն) — История университета до 2000 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին.
  2. «Академический рейтинг университетов мира» (անգլերեն) — Франция. Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  3. «Университет Бордо 1» (ֆրանսերեն) — История университета после 2000 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին.
  4. «Légifrance» (ֆրանսերեն) — Акты и законы о создании политехнического института в Бордо.
  5. «Университет Бордо I» (ֆրանսերեն) — Структура университета. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորդո I համալսարան» հոդվածին։