Բոբբի Քրիստինա Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբբի Քրիստինա Բրաուն
անգլ.՝ Bobbi Kristina Brown
Ծնվել էմարտի 4, 1993(1993-03-04)[1][2]
ԾննդավայրԼիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 26, 2015(2015-07-26)[1][2] (22 տարեկան)
Մահվան վայրԴուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ
ԳերեզմանFairview Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի և մոդել
Ծնողներհայր՝ Բոբի Բրաուն, մայր՝ Ուիթնի Հյուսթոն

Բոբբի Քրիստինա Բրաուն (անգլ.՝ Bobbi Kristina Brown, մարտի 4, 1993(1993-03-04)[1][2], Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հուլիսի 26, 2015(2015-07-26)[1][2], Դուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի։

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու R&B-կատարող Բոբբի Բրաունի աղջիկն ու ժառանգորդուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբբի Քրիստինա «Քրիսսի» Բրաունը ծնվել է 1993 թվականի մարտի 4-ին Լիվինգսթոնում, Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի ընտանիքում։ Բրաունների ընտանիքի անդամներն են` Սիսսի Հյուսթոնը (Ուիթնիի մայրը), Դայոն Ուորվիկը (Ուիթնիի զարմիկը), մորեղբայր Գարի Գարլանդան (Ուիթնիի ավագ եղբայրը)։

Քրիստինա Բրաունը, ըստ ԶԼՄ-ների վկայության, ունեցել է ծանր մանկություն։ Դրա հիմնական պատճառը ծնողների թմրանյութերի նկատմամբ կախվածությունից առաջացած սկանդալներն էին։ Քրիստինան առաջին անգամ բեմում հրապարակային հայտնվեց 1994 թվականին, երբ Ուիթնին հաղթել էր «American Music Awords» մրցույթում և Քրիստինային իր հետ բարձրացրել էր բեմ[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին Քրիստինան հայտարարեց իր և Նիկ Գորդոնի կապի մասին, որին նախկինում կոչում էր «մեծ եղբայր»։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 9-ին[4]։

Դեպրեսիա և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին, հյուրանոցային համարում։ Դրանից հետո Քրիստինա Բրաունի համար եղել է ծանր ժամանակաշրջան[5]։ Աղջիկը նյարդերի խանգարմամբ առաջին անգամ չէր հիվանդանոցում։ Հարազատները վախենում էին, որ մոր ողբերգական ճակատագիրը և թմրանյութ օգտագործելը կարող է կրկնվել աղջկա մոտ։ 2015 թվականի հունվարի 31-ին Քրիստինան հայտնաբերվում է լոգարանում, անգիտակից վիճակում, նա պառկած էր, գլխով ջրի մեջ։ Դրանից հետո նա ընկնում է կոմայի մեջ[6]։ 2015 թվականի փետրվարի 11-ին բժիշկները ցանկանում են անջատել կենսաապահովման սարքը։ Քրիստինա Բրաունը տեղափոխվում է հյուրանոց և 2015 թվականի հուլիսի 27-ի գիշերը մահանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. https://www.youtube.com/watch?v=uYImC8RHgjg
  4. http://www.segodnya.ua/culture/stars/doch-uitni-hyuston-vyshla-zamuzh-za-brata-487649.html
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Քրիստինա Բրաուն» հոդվածին։