Բլուի (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլուի
Տեսակշուն
Սեռիգական
Ծնվել էհունիսի 7, 1910(1910-06-07)
Սատկել էնոյեմբերի 14, 1939(1939-11-14)[1] (29 տարեկան)
Սատկելու վայրՌոչեսթեր[1]

Բլուի (անգլ.՝ Bluey, հունիսի 7, 1910(1910-06-07) - նոյեմբերի 14, 1939(1939-11-14)[1], Ռոչեսթեր[1]), էգ ավստրալիական հովվաշուն, որը պատկանել է Վիկտորիա նահանգի Ռոչեսթեր բնակավայրում ապրած Լես և Ռոզալի Հոլերին։ Շունը եղել է Գինեսի ռեկորդակիր՝ որպես երբևէ ապրած ամենածեր շունը, մինչև 2023 թվականին նրան գերազանցել է Բոբին (Պորտուգալիա)[2][3]

Երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ Բլյուին (1910–1939) ապրել է 29 տարի, 5 ամիս, մինչև էֆթանազիայի ենթարկվելը։ Այդ ժամանակ նա եղել է երբևէ հաստատված ամենածեր շունը[4]։

Երեք շնատերեր ևս հավակնել են իրենց շների՝ Մաքսի, Մեգիի և Բելլայի երկարակեցությանը, սակայն այդ պնդումները անկախ փորձագետները չեն ստուգել[5][6]։

Բլուիի, ինչպես նաև, ըստ հաղորդումների, 32 տարի 12 օր ապրած մեկ այլ շան՝ լաբրադոր ռետրիվերի և ավստրալիական հովվաշան խառնուրդ Չիլայի տարիքը[7] ստիպել է ուսումնասիրել ավստրալական հովվաշների երկարակեցությունը՝ պարզելու, թե արդյոք այդ ցեղատեսակը կարող է ունենալ բացառիկ երկարակեցություն։ 100 շների մասնակցությամբ հետազոտության արդյունքում ստացվել է 13,41 տարի միջին երկարակեցություն՝ 2,36 տարի ստանդարտ շեղումով[8]։ Հետազոտությունը եզրակացրել է, որ թեև ավստրալիական հովվաշները միջին հաշվով ապրում են գրեթե մեկ տարի ավելի երկար, քան նույն քաշային կարգի այլ ցեղատեսակների շների մեծ մասը, և՛ Բլուիի, և՛ Չիլայի դեպքերը պետք է դիտարկվեն որպես ոչ բնորոշ բացառություններ, այլ ոչ թե որպես ամբողջ ցեղատեսակի ընդհանուր երկարակեցության ցուցիչներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Guinness World Records — 1955. — 230 p. — ISBN 978-1-904994-67-1 — ISSN 0300-1679; 0072-9000
  2. «Oldest dog ever». Guinness World Records.
  3. «Oldest dog EVER record broken by 30-year-old Bobi from Portugal». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 2. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Oldest dog». Գինեսի ռեկորդների գիրք. 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  5. Knapton, Sarah (2008 թ․ սեպտեմբերի 8). «Oldest dog Bella the Labrador dies – aged 29». The Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Eleftheriou-Smith, Loulla-Mae (2016 թ․ ապրիլի 18). «'World's oldest dog' Maggie the Kelpie dies aged 30 in Australia». The Independent. London. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. World's oldest pooch dies, Beaver County Times, 13 March 1984. Retrieved 9 May 2011.
  8. 8,0 8,1 Lee, P. (2011). Longevity of the Australian Cattle Dog: Results of a 100-Dog Survey. ACD Spotlight, Vol. 4, Issue 1, Spring 2011, 96-105. http://www.acdspotlight.com/ Արխիվացված 2023-01-27 Wayback Machine