Բիրկին (պայուսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիրկին
Կանացի պայուսակի մոդել Խմբագրել Wikidata
Վարդագույն «Բիրկին» Խմբագրել Wikidata
ապրանքային նշան Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիապայուսակ
 • մեծ պայուսակ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՋեյն Բիրկին Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Սկսած1984 Խմբագրել Wikidata
Նյութկաշի Խմբագրել Wikidata
ԱրտադրողHermès Խմբագրել Wikidata
Պատրաստման մեթոդneedlework Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Պայուսակ «Բիրկին» (անգլ.՝ Birkin bag), Hermès առևտրական նշանի կանացի պայուսակի հայտնի մոդել։ Անվանվել է հայտնի բրիտանացի դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինի անվամբ։

Պայուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիրկին» պայուսակի արժեքը տատանվում է 9-150 հազար դոլարի սահմաններում։ Պայուսակներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են։ Դրանց պատրաստման համար օգտագործում են Ավստրալիայից ներկրված ոչխարի, կովի, կոկորդիլոսի, ջայլամի կաշվետեսակներ։ Մետաղյա բոլոր դետալները միշտ պատրաստվում են թանկարժեք մետաղներից, հաճախ՝նաև ոսկուց։ Պայուսակի ստանդարտ արժեքը առանց վաճառքի հարկերի 9000 ամերիկյան դոլար է, բայց կախված օգտագործված նյութերից կարող է հասնել վեցանիշ թվերի։ Պայուսակը գնելու համար պետք է հերթագրվել և սպասել մի քանի ամսից մինչև տարի, և երբեմն էլ ավելի[1]։ 2011 թվականին Դալասում աճուրդով, 203150 դոլարով Բիրկին պայուսակ է վաճառվել, մեկ այլ՝ 242 ադամանդով զարդարված պայուսակ վաճառվել է 185000 դոլարով[2][3]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագման վարկածներից մեկը պնդում է, որ 1984 թվականին դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինի և «Hermes» նորաձևության տան գլխավոր դիզայների նստելատեղերը, պատահականորեն, գտնվել են կողք կողքի։ Երբ նրանց զրույցի ընթացքում խոսք է բացվել պայուսակներից, Բիրկինը դժգոհել է այն բանից, որ այդպես էլ իրեն չի հաջողվել գտնել իր իդեալական պայուսակը։ Դիզայները սիրալիր խոստացել է ուղղել այդ սխալը։ Որոշ ժամանակ անց պատրաստի պայուսակը բերել են Բիրկինի տուն[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կանացի զգեստապահարանի 10 նորաոճ իրերը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  2. Hermes-ի պայուսակը վաճառվել է 185000 դոլարով
  3. «Ադամանդներով զարդարված հազվագյուտ Hermès Birkin պայուսակը վաճառվել է 185,000 դոլարով». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  4. Լեգենդար Բիրկինը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]