Բիսկոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիսկոտո
Իտալական խոհանոց
Ենթատեսակբիսկվիտ
Առաջացման երկիր Իտալիա
Ստեղծման տարեթիվ13-րդ դար
Բաղադրամասեր
Հիմնականալյուր, շաքարավազ, կարագ, ձու
Հնարավորնշենի, շոկոլադ, չոր մրգեր
 Biscotti (cantuccini) Վիքիպահեստում

Բիսկոտո (իտալ.՝ Biscotto), ճանաչված իտալական հրուշակային խմորեղեն, որն իրենից ներկայացնում է չոր թխվածքաբլիթ՝ երկար ու կոր ձևով։ Իտալերենից թարգմանված նշանակում է «2 անգամ թխված»։ Բիսկոտոն Իտալիայում թխվածքաբլիթի ընդհանուր անվանումն է։

Բիսկոտոյի նմանատիպ տեսակներն են կանտուչին, որը Տոսկանում թխվածքաբլիթի տեսակ է։ Պատրաստվում է ալյուրից, շաքարավազից, կարագից և ձվից։ Բնօրինակ բաղադրատոմսում պատրաստվում է նշենու ավելացմամբ, իսկ հիմա նաև ուրիշ բաղադրիչներով՝ շոկոլադով և չոր մրգերով։ Բիսկոտոյի խմորն ունի բատոնի տեսք, որը բաժանում են մի քանի մասերի և նորից թխում։ Թխվելուց հետո կարելի է դրանք թաթախել շոկոլադի մեջ։ Թխվածքաբլիթը կարելի է պահել 3-4 ամիս։

Ուրիշ երկրներում, ինչպես Իտալիայում, այս տեսակը հայտնի է Բիսկոտո դի Պրատո, Բիսկոչուս կամ Կանտուչին(«Փոքրիկ անկյուններ») անուններով։ Քանի որ բիսկոտոն շատ չոր թխվածքաբլիթ է, այն շատ հաճախ մատուցում են ինչ-որ խմիչքի հետ։ Իտալիայում այն մատուցում են Vin Santo-ով (դեսերտային խմիչք)։ Ամերիկայում բիսկոտոն ուտում են սուրճով կամ սև թեյով։ Իսկ Իսպանիայում այն հաճախ մատուցում են քաղցր աղանդերային գինիով, օրինակ՝ Մոսկատելով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները կարծում են, որ առաջին իտալական բիսկոտոները պատրաստվել են 13-րդ դարում՝ Պրատոյում (Տոսկանա)։ Բիսկոտո բառը գալիս է լատինական միջնադարյան biscoctus բառից, որը նշանակում է «Կրկնակի թխված»։ Շատ հաճախ բիսկոտոն օգտագործել են երկարատև ճանապարհորդությունների կամ պատերազմի ընթացքում, քանի որ դրանք ունեն պահպանման երկար ժամկետ։ Դեռևս Պլինիյ Մեծը(հռոմեացի գրող ու գիտնական) ասել է, որ այսպիսի թխվածքաբլիթները կլինեն ուտելի անգամ մեկ դար հետո։

Բիսկոտոներն եղել են նաև Քրիստոֆեր Կոլումբոսի սիրելի թխվածքաբլիթները։ Նա հաճախ դրանք տանում էր իր հետ երկար ծովային ճանապարհորդությունների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]