Բեն Էնվոնվու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Էնվոնվու
Ի ծնեիգբո՝ Odinigwe Benedict Chukwukadibia Enwonwu[1]
Ծնվել էհուլիսի 14, 1921(1921-07-14)[2]
ԾննդավայրՕնիչա, Անամբրա, Նիգերիա
Վախճանվել էփետրվարի 5, 1994(1994-02-05)[2] (72 տարեկան)
Մահվան վայրIkoyi, Eti-Osa, Լագոս, Նիգերիա
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան, Government College Umuahia? և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էAina Onabolu?
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
 Ben Enwonwu Վիքիպահեստում

Օդինիգվե Բենեդիկտ Չուկվուկադիբիա Բոնավենտուրա Էնվոնվու (ավելի հայտնի է Բենեդիկտ կամ Բեն Էնվոնվու, հուլիսի 14, 1921(1921-07-14)[2], Օնիչա, Անամբրա, Նիգերիա - փետրվարի 5, 1994(1994-02-05)[2], Ikoyi, Eti-Osa, Լագոս, Նիգերիա), նիգերիացի նկարիչ և քանդակագործ, 20-րդ դարի աֆրիկյան արվեստի առաջատար դեմքերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արևելյան Նիգերիայում (այդ ժամանակ ամբողջ երկիրը գտնվում էր Բրիտանական տիրապետության տակ) հարուստ և հարգված ընտանիքում, ազգությամբ իգբո էր։ Նրա հայրը աշխատում էր,որպես տեխնիկ Royal Niger Company, միևնույն ժամանակ տեղական առաջնորդների խորհրդի անդամ էր և ուներ տաղանդավոր քանդակագործի և փայտափորագործի համբավ, մայրը սերում էր տեքստիլ վաճառականի ընտանիքից։

Հայր և տղա

1934 թվականից 1937 թվականը սովորել է Իբադան և Ումուահիա քաղաքների արվեստի քոլեջներում։ Նրա աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1937 թվականին Լոնդոնում։ 1940 թվականից 1943 թվականը դասավանդել է Նիգերիայի դպրոցներում։ 1944 թվականին նա մեկնել է սովորելու Մեծ Բրիտանիա, որտեղ մի քանի ամիս սովորել է Գոլդսմիթս քոլեջում, իսկ 1944-1946 թվականներին՝ Օքսֆորդի Ռասկին քոլեջում[3]։ 1946 - 1948 թվականներին նա կատարելագործվել է այնտեղ Սլեյդի գեղարվեստի դպրոցում և Ասմոլեան քոլեջում։ 1948 թվականին նա ստացավ արվեստի դիպլոմ՝ հատուկ գերազանցությամբ քանդակագործության ոլորտում, իսկ մեկ տարի անց նա ստացավ Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից մագիստրոսի կոչում՝ սոցիալական մարդաբանության ոլորտում։ 1969 թվականին նրան շնորհվել է դոկտորի կոչում։ 1950-ականներին նա հիմնականում ազատ նկարիչ էր, վերադառնալով Նիգերիա, հաճախակի էր մեկնում արտասահման և որոշ ժամանակ պրոֆեսոր էր Ումուահիայի քոլեջում։ 1966 - 1968 թվականներին դասավանդել է Լագոսի համալսարանում, 1968 - 1971 թվականներին աշխատել է Նիգերիայի մշակույթի նախարարությունում, 1971 - 1975 թվականներին՝ Իֆայի համալսարանի պրոֆեսոր։

Էնվոնվուի աշխատանքը ներկայացված է ինչպես ռեալիստական, այնպես էլ ֆանտաստիկ բնապատկերներով և քանդակներով, որոնցից շատերը համատեղում են եվրոպական արվեստի ավանդույթները և իգբո ժողովրդական արվեստի տեխնիկան։ Նրա ամենահայտնի գործերից են «Աֆրիկյան պարեր» նկարների շարքը, «Աղջկա գլուխը» փորագրված քանդակը և բազմաթիվ պատի նկարներ Լագոսի շենքերում։ Էնվոնվուի անունով է կոչվում Մերկուրիի վրա գտնվող խառնարանը[4]:.

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://africa.si.edu/collections/view/people/asitem/Objects@14414/0?t:state:flow=7b229899-7f0e-4626-b611-aa16bc752cec
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Chuks Iloegbunam, «Obituary: Ben Enwonwu», The Independent, 16 February 1994». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Enwonwu: A Young Crater on Mercury Named for an African Modernist Artist». NASA/Johns Hopkins University Applied Physics Laboratory/Carnegie Institution of Washington. 2009 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ogbechi, Sylvester (2008). Ben Enwonwu: The Making of an African Modernist. New York: University Rochester Press.
  • Григорович Н. О двух художниках Нигерии // «Искусство», 1964, № 5.
  • Штрейгер К. «Нигерийский художник» // Азия и Африка сегодня". 1961. № 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Էնվոնվու» հոդվածին։