Բեյքըրի բազեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյքըրի բազեն
անգլ.՝ Baker's Hawk
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1976[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼայմեն Դայթոն
Տևողություն98 րոպե[1]

Հացթուխի բազեն 1976 թվականի Ամերիկյան վեստերն արկածային ֆիլմ է, որը նկարահանվել է Լուման Դ․ Դայթոնի գլխավորությամբ, Ջեք Բիքհամի համանուն նովելի հիման վրա[2]։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են Քլինթ Ուոլքերը, Բյորլ Այվզը, Դայանե Բեյքըրը, Լի Մոնտգոմերին և Ալան Յոնգը։

Սյուժեի ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականի ամռանը, 12-ամյա Բիլի Բեյքըրը գտնում է վիրավոր բազեի ձագ և, հետագայում, ընկերանում է մի ծեր ճգնավորի հետ, հույս ունենալով, որ վերջինս միգուցե կարողանա բուժել վիրավոր թռչունին։ Քանի որ ծերունին լեռնային գոտում գտնվող իր կալվածքները հաճախ էր «կիսում» վիրավոր կամ ուշադրության կարիք ունեցող կենդանիների հետ, մարդիկ նրան երբեմն «խենթ» էին անվանում։ Երբ մարդիկ սկսում են ենթադրել, որ ծերունին և նրա աշակերտները վտանգ են ներկայացնում համայնքի համար, նրանք փորձեր են անում վերջիններիս վտարել շրջանից։

Փորձելով խանգարել բողոքող մարդկանց՝ Բիլիի հայրը՝ Դան Դան Բեյքըրը խնդրում է տեղի շերիֆին կամավոր հիմունքներով օգնել Բիլիին որոշ կարևոր բացահայտոմներ կատարել նախապաշարմունքների, պատասխանատվության, խիզախության և բարեկամության մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլինթ Ուոլքերը՝ Դան Բեյքըրի դերում
  • Բյորլ Այվզը՝ Միստր ՄըքԳրաուի դերում
  • Դայանե Բեյքըրը՝ Ջեննի Բեյքըրի դերում
  • Լի Մոնտգոմերին՝ Բիլի Բեյքըրի դերում
  • Ալան Յոնգը՝ Միստր Պաուլ Քարսոնի դերում
  • Բըրս Մ․ Ֆիցշերը՝ Բլեքսմիթի դերում
  • Քամ Քլարկ՝ Մորիե Քարսոնի դերում
  • Դանի Բոնադուսը՝ Ռոբերտսոնի դերում

Ֆիլմարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հացթուխի բազեն» ֆիլմը ցուցադրվել է նկարահանումներից 4 շաբաթ անց։ Իսկ նկարահանումները սկսել են 1976 թվականի հուլիսիս 19-ին Ուտահում՝ Պրովոյի լեռներում, սակայն շարունակվել են Կալիֆոռնիայում՝ Բըրբանքում։

Ֆիլմը թողարկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ողջ տարածքում գտնվող 300 կինոթատրոններում 1976 թվականի դեկտեմբերի 22-ին։

Ֆիլմի թողարկումից 20 տարի անց, ԱՄՆ-ի առևտրի դաշնային հանձնաժողովը մեղադրել է Ջ․ Ջ․ Դայթոնին, նրա գործընկերներին «Հացթուխի բազեն» և ընկերության այլ ֆիլմերը խեղաթյուրելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Baker's Hawk production details Արխիվացված 2019-03-30 Wayback Machine, American Film Institute Retrieved 2017-09-20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]