Բեկորային արկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեկորային արկ, հրետանային զինամթերք է, իրենից ներկայացնում է հաստ պատերով մետաղե գլանաձև պատիճ, որը լցված է բարձր բրիզանտայնությամբ պայթուցիկ նյութով: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար բաց տեղանքում, թեթև զրահավորված փոխադրամիջոցների ու թաքստոցների ոչնչացման համար[1]: Համեմատած միևնույն տրամաչափի բեկորա-ֆուգասային արկի հետ բեկորային արկը ավելի արդյունավետ է քիչ զրահավորված օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար, ու պակաս արդյունավետ է ամրաշինական կառույցների ու զրահապատ տրանսպորտային միջոցների ոչնչացման համար: Բեկորային արկերը օգտագործվում են ՀԻԿ-երի, ավիահրանոթների և ռեակտիվ հրետանու համար։ Բեկորային արկերի հետ կիրառվում են մի քանի տեսակի պայթուցիչներ, հիմնականում համալրված են հեռագործ(դիստանցիոն) և բարոմետրային պայթուցիչներով:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986,