Ռեակտիվ հրետանի
Ռեակտիվ հրետանի (կամ հրթիռային հրետանի), հրթիռահրետանային սպառազիության տեսակ է, նախատեսված հրետանուն բնորոշ առաջադրանքների կատարման համար: Ռեակտիվ հրետանին լինում է երկու տեսակի՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և տակտիկական հրթիռներ: Ժամանակակից համազարկային կրակի հրթիռային կայանքները իրենց արդյունավետությամբ համեմատելի են տակտիկական միջուկային զենքի հետ[1], իսկ տակտիկական հրթիռները ըստ որոշ փորձագետների համեմատելի են ստրատեգիական միջուկային զենքի հետ[2].
Ստեղծման նախադրյալները [խմբագրել]
Փողային հրետանու և ռեակտիվ հրետանու տարբերությունը հիմնականում կայանում է նրանում, որ փողային հրետանու նետող սարքը տեղադրված է հրանոթի վրա, իսկ ռեակտիվ հրետանու նետող սարքը՝ հենց արկի(հրթիռի) վրա:
Հրթիռային հրետանին փողային հրետանու հետ համեմատելիս պետք է նշել, որ փողային հրետանին ունի փողի և նշանառության համակարգի բազմաթիվ անգամ օգտագործելու հնարավորություն, նաև որ փողային հրետանու արկերի ինքնարժեքը ցածր է, պատրաստումը դյուրին, ուստի արձակումը(կրակում) ավելի էժան է համեմատած հրթիռի արձակման հետ: Պետք է հաշվի առնել նաև, որ փողային հրետանու արկը թռչելիս արագացում է ստանում քանի դեռ գտնվում է փողանցքի մեջ, որը առաջացնում է մի շարք խնդիրներ՝ կրակման պահին մեծ գերբեռնվածություն, փողային մեծ արագություն, նետող սարքի ուժեղ բեռնվածություն և սկզբնական պահին արկը հաղթահարում է բավականին մեծ օդի դիմադրություն: Այդ պատճառով փողերը պատրաստվում են ավելի ծանր և հաստապատ՝ արդյունքում մեծանում է նշանառության համակարգի, փակաղակի և թնդանոթի քաշն ու գաբարիտը:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Բուրատինոն հրկիզում է Ժամանակակից մեխանիկա
- ↑ Արտասահմանյան ժամանակակից ռազմական շինարարության զարգացման ուղղությունը ՌԴ ֆեդերալ համաժողովի ֆեդերացիոն խորհրդի անալիտիկ տեղեկագիր